Ողբերգական ավտովթար` «Եռաբլուր» զինվորական պանթեոնի դիմաց. կա 1 զոհ, 4 վիրավոր
ОБЩЕСТВОԱյսօր՝ հունվարի 30-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է SHAMSYAN.com-ը:
Ժամը 20:30-ի սահմաններում, Սեբաստիա փողոցում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի կամարի դիմաց, ճանապարհը մերկասառույցից չմշակելու հետևանքով ճակատ-ճակատի բախվել են Toyota Camry և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհն ամբողջովին սառած է և վթարից միայն 20 րոպե անց աղ ցանող բրիգադը ժամանեց ու սկսեցին ճանապարհը աղ ու ավազով մշակել:
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян



