«Այդ լուրը լսելուց ի վեր մեր ընտանիքում անսովոր երջանկություն է». Անդրանիկ Հարությունյանը կրկին հայր կդառնա
ЛАЙФ2016-ը Անդրանիկ Հարությունյանի ընտանիքի համար հիշարժան է լինելու՝ սա գուշակություն չէ, պարզապես սիրված դերասանը հաջոդ տարի կրկնակի հայր է դառնալու, իսկ բարի լուրի մասին Անդոյի երջանիկ ընտանիքը իմացել է բոլորովին վերջերս.
«Կինս՝ Մերին, արդեն հղիության 1.5-2 ամսում է, բոլորովին վերջերս ենք իմացել ուրախ ու բարի լուրի մասին: Այդ լուրը լսելուց ի վեր մեր ընտանիքում անսովոր երջանկություն է, մի տեսակ հաճելի աժիոտաժ է. անհամբեր սպասում ենք մեր երկրորդ բալիկի ծնունդին»,- պատմեց Անդրանիկ Հարությունյանը Life.panorama.am-ի հետ զրույցում:
Անդոն եւ կինը դեռ չգիտեն՝ աղջիկ կունենան, թե տղա.«Ճիշտ է` դեռ հստակ չենք կարող իմանալ աղջիկ է, թե տղա, բայց ըստ մեր կանխատեսումների, պետք է տղա լինի, ինչի համար ես շատ ուրախ կլինեմ: Մենք շատ ենք ուզում, որ տղա լինի, որպեսզի երկու սեռի երեխաներ ունենալով, արդեն սահմանափակվենք, իհարկե, եթե երկրի վիճակը լավանա, ինչու ոչ, կցանկանամ շատ երեխաներ ունենալ»,- նկատեց նա:
Եթե որդի ունենա, Անդոն նրան կանվանակոչի հոր անունով. «Քանի որ եղբայրս երկու աղջիկ ունի, ես էլ մեկը, ուստի, եթե տղա ունենանք, հորս անունով՝ Գրիշա, կկոչեմ նրան»,- նշեց Անդոն:
Շարունակությունը՝ այստեղ



