ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանն անդրադարձել է Հայաստանի կայուն աճ ունեցող ոլորտներից մեկի՝ ծխախոտի արտադրությանը, արտահանմանը։ Վերլուծությունն ամբողջությամբ՝ ստորև․ «Վերջին տասնամյակների ընթացքում
ЛАЙФԱմուսնությունից հետո Հնդկաստանում բնակվող դերասանուհի Սիլվի Բարկովան երեկ տոնել է տարեդարձը: Tert.am Life-ի հետ զրույցում Սիլվին ասաց, որ դեռ փոքրուց տարիքը ոչ ոքի չի ասել՝ չնայած վստահեցնում է՝ այն իրեն չի վախեցնում:
«Ամեն մարդ ունի իր տարօրինակությունները, դա էլ իմն է: Քանի որ հիմա Հնդկաստանում եմ ապրում, այստեղ ընկերներ, որպես այդպիսին, չունեմ, որոշեցի օրս ամուսնուս հետ նշել, երկուսով ռեստորան գնացինք: Չգիտեմ ինչու, այս տարի թե՛ զգեստս, թե՛ տորթը, թե՛ փուչիկները սև և դեղին գույներով էի ընտրել: Առհասարակ, սիրում եմ գույներին ուշադրություն դարձնել: Այս տարի առանձնահատուկ անակնկալներ չեղան, ամուսինս գումար էր նվիրել, որն արդեն օգտագործել եմ, հագուստ եմ գնել: Ամուսնությունից հետո ծննդյանս օրերը բավականին լուրջ են անցնում, մինչև ամուսնությունը Հայաստանում միշտ ռեստորանում և ընկերներիս հետ էի նշում: Վերջին անգամ նման ծննդյան օր տարիներ առաջ եմ ունեցել: Անցած տարի ևս Հայաստանում էի, բայց մտերիմ ընկերներիցս մեկը մահացավ, խնջույքս չեղարկեցի»,- ասաց նա:
Դերասանուհու խոսքով՝ երազանքներ ունի, բայց չի ուզում բարձրաձայնել: «Երազանքներս ժամանակի ընթացքում վերածում եմ նպատակների և իրագործում: Նպատակներս դանդաղ, բայց կատարվում են: Այս տարի ևս երազանք եմ մտապահել, բայց չեմ ուզում ասել, թե ինչ, որպեսզի կատարվի»,- նշեց նա:
Սիլվին վերհիշեց, որ իր ամենաերջանիկ ծննդյան օրերից մեկը 2017 թվականին էր․ «Այդ տարի հենց այդ օրը ծանոթացա ամուսնուս հետ: Նա ինձ գրել էր Ֆեյսբուքի միջոցով, ես պատասխանեցի ու սկսեցինք քննարկել ծննդյանս տորթը»:
Ըստ դերասանուհու՝ տարիներն իրեն չեն փոխում: «Ես չեմ փոխվում, տարիների ընթացքում ներքին շատ քիչ փոփոխություններ են եղել: Ես կյանքս, անցնող տարիները վերլուծելու համար ժամանակ չեմ կորցնում, ժամանակս օգտագործում եմ ապրելու համար: Երևի սխալ է, բայց միշտ շտապում եմ, փոքր ժամանակ էլ էի շտապում: Սկզբում շտապում էի դպրոցն ավարտել, հետո՝ համալսարանը, ապա շտապում էի դերասանուհի դառնալ, շտապում էի ապրել: Դա չի խանգարում կյանքը վայելելու հարցում, շտապելուն զուգահեռ վայելում եմ: Ստացվում է, որովհետև դա իմ էությունն է»,- պատմեց նա:
Սիլվին նաև նկատեց, որ բնավորությամբ լավատես է, շատ անելանելի իրավիճակներ լավատեսությամբ է հաղթահարել:
«Նման իրավիճակներում մայրիկիս հետ զրույցներն են ինձ շատ օգնել։ Ես շատ զգացմունքային մարդ եմ՝ և՛ ուրախությունս է շատ, և՛ տխրությունս: Զգացմունքային մարդիկ խոցելի են, ես ևս, բայց ոչ բոլորի կողմից: Իմ սրտին մոտ մարդկանց կողմից կարող եմ խոցվել, բայց հիասթափություններն էլ են ինձ մոտ արագ անցնում, երկար չեմ նեղսրտում: Ես կարող եմ արագ հեռանալ իմ ընկերներից, եթե զգամ այն չեն, ինչ պետք է լինեն: Եթե հեռանում եմ, տպավորություն է, որ նրանք իմ կյանքում չեն էլ եղել: Տարիների հետ ավելի քիչ խոցելի եմ դարձել, որովհետև մտածում եմ՝ եթե Աստված թույլ է տալիս ինչ-որ բան, թող լինի: Հիմա փորձում եմ մարդկանցից սպասելիքներ չունենալ, սպասելիքներ ունեմ միայն իմ հարազատներից, ամուսնուց, ընկերներից»,- եզրափակեց դերասանուհին: