«Ամեն մարդ ինձ ինչ-որ բան է սովորեցնում. մեկն ինձ ծանոթացրել է զայրույթի հետ, մյուսը` դավաճանության, երրորդը` հավատարմության». Լիլիթ Բասյան
ЛАЙФՍննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում կիսվել է իր մտքերով։
«Իմ կյանքի ընթացքում ես տարբեր մարդկանց եմ հանդիպել. շատերն առանց հարցնելու ներխուժում են իմ կյանք, շատերը գալիս եւ գնում են։ Ամեն մարդ ինձ ինչ-որ բան է սովորեցնում. Մեկն ինձ ծանոթացրել է զայրույթի հետ, մյուսը` դավաճանության, երրորդը` հավատարմության։
Գիտե՞ք, առաջ ինձ հարց էի տալիս` ինչու են լինում հիասթափություններ, հետո սկսեցի շնորհակալ լինել ամեն ինչի համար։ Եթե վատը չճաշակենք, քաղցրի համեղությունը չենք գնահատի։
Ծանոթանալով զայրույթի, դավաճանության, հավատարմության հետ` ես ընտրեցի` ով ինձ հետ կքայլի կյանքի ճանապարհով։
Այնպես որ, իմ սիրելի կարդացող, երբեք մի ընկճվիր, ծաղկացրու քո կյանքի այգին ու ոչ ոքի թույլ մի տուր աղտոտել այն»,- Instagram-յան էջում գրել է նա։