Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Պետական կառավարման համակարգից հեռացած պրոֆեսիոնալները վաղն էլ երկրից են հեռանալու»․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արտակարգ և ռազմական դրություններով պայմանավորված՝ երկրի պետական գերատեսչությունները սովորաբար էլ ավելի ծանրաբեռնված են աշխատում։ Երկրի համար բարդ իրավիճակում ավելանում են նաև քաղաքացիների խնդիրներն ու դժգոհությունները։ Ոչ մեկ անգամ առիթ ունեցել ենք անդրադառնալու պետական կառավարման ոլորտի խնդիրներին, ինչպես նաև խոսել այն մասին, թե ինչ պրոբլեմներ են առաջանում քաղաքացի-պետական գերատեսչություններ շփման ժամանակ։ «Սպառողների ասոցիացիայի» փորձագետ, իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը նշում է՝ այս օրերին իր անձնական դիրքորոշումը դրել է մի կողմ և ավելի հաճախ ստիպված է շփվել պետական գերատեսչությունների հետ՝ առաջնորդվելով քաղաքացու շահով։

«Հետպատերազմական իրավիճակում պատկերը շատ անմխիթար է։Այսօր պետական կառավարման համակարգում ոչ միայն իրենք տեղում չեն մասնագիտական պրոֆեսիոնալիզմի և կադրերի բավականաչափ լինելու առումով, այլև մշտապես հասանելի չեն քաղաքացիներին և՛ թեժ գծերի զանգերի առումով, և՛ պրոֆեսիոնալ մոտեցման, խորհրդատվության, արձագանքելու, և՛ երրորդ՝ ոչ ճիշտ կառավարման, խնդրի օբյեկտիվ լուծման և սեղմ ժամկետում լուծումներ տալու առումով։ Ինձ զանգահարում է քաղաքացին, ներկայացնում իր խնդիրը, որի լուծումը կոնկրետ պետական կառույցի լիազորությունների շրջանակում է։ Միամտաբար ուղղորդում եմ քաղաքացուն դեպի պետական կառույցը։ Բայց նա ինձ ասում է` իրենց հետ արդեն խոսել եմ, իրենք ուղղորդել են սպառողների ասոցիացիա։ Բացի դա, նշում են, որ օրենքի իրավակարգավորման խնդիր ունեն, օրենքը բացեր ունի, լիազորությունների լայն շրջանակ չունեն և չեն կարող այդ հարցը լուծել։ Ստացվում է՝ խնդրին տեղյակ ենք, գիտենք, բայց չենք կարող ձեզ օգնել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը։ Իսկ ինչի՞ հետևանք է սա՝ չիմացությա՞ն, ոչ կոմպետենտ լինելո՞ւ, թե՞ աշխատելու ցանկության բացակայության։

«Սա այս երեքի միաձուլման հետևանքն է։ Մարդիկ ցանկություն չունեն աշխատելու։ 2,5 տարուց ավելի ոչինչ չանելով՝ աշխատավարձ և պարգևավճար են ստանում։ Մարդիկ աշխատավարձ են ստանում, պարգևավճար և դրա դիմաց ոչինչ չեն անում՝ ո՛չ պատասխանատվություն են կրում, ո՛չ գիտակցում են իրենց պարտականությունների ամբողջ ծավալը, ո՛չ կարողանում են որևէ կերպ հարց լուծել, ո՛չ կարողանում են հարաբերվել քաղաքացի-պետություն-հասարակական սեկտոր մարմինների հետ, ո՛չ կարողանում են հարցերին լուծումներ տալ օբյեկտիվ և սուբյեկտիվ առումով, ընդ որում՝ ցանկացած ոլորտում։ Այսինքն՝ քաղաքացին մնում է չլուծված խնդրով, իսկ իշխանություններն էլ այնքան են սեղմել օղակն իրենց շուրջբոլորը, շրջապատել իրենց բարիկադներով, որ չես կարող մոտենալ, բարձրաձայնել խնդիրները, իսկ բարձրաձայնելուց հետո էլ ստանում ես «5000 դրամանոց», «պիցցայակեր», «վարձու աշխատող», «նախկինների հրաման կատարող» և այլ որակումներ»,նշում է մեր զրուցակիցը։ Գաղտնիք չէ, որ իշխանափոխությունից հետո պետական կառավարման համակարգը լքեցին և հիմա էլ շարունակում են լքել պրոֆեսիոնալները։ Կարևոր պաշտոններում կատարվում են անհասկանալի, ինչպես ընդունված է ասել, անընդունելի նշանակումներ։

«Այո՛, պրոֆեսիոնալները լքեցին իրենց պաշտոնները, որոշեցին չկատարել իրենց մասնագիտական պարտականությունները։ Իրենք պատրաստ չէին, ավելի ճիշտ, չցանկացան մտնել այդ բեռի տակ։ Իրենց գիտելիքներով և փորձով չցանկացան ոչ պրոֆեսիոնալների կողքին լինել։ Հասկացան, որ իրենց ցանկացած դիրքորոշում, կարծիք, մասնագիտական մոտեցում խեղաթյուրվելու է և իրենց պարտականությունները սեղմվելու և կաղապարվելու են, չի թույլատրվելու, որ իրենք նորմալ իրականացնեն իրենց մասնագիտական պարտականությունները։ Եթե մասնագետը որոշակի անհարմարություն է զգում իր գործում, նա չի կարող լիարժեք աշխատել։ Հիմա պետական տարբեր պաշտոններում ոչ պրոֆեսիոնալների նշանակմանն անդրադառնանք։ Առողջապահություն, կրթություն, արդարադատություն, ազգային անվտանգություն և այլն։ Սրանք այն ոլորտներն են, որտեղ պետք է չափից ավելի պրոֆեսիոնալ լինել և բարձր գիտակցություն ունենալ սեփական պարտականությունների կատարման նկատմամբ, որովհետև ցանկացած որոշումից ու քայլից շատ բան է կախված։

Այսինքն՝ այնքան պրոֆեսիոնալ պետք է լինի ղեկավարը, որ ոչ միայն կարողանա ճիշտ կառավարել նախարարությունը, ճիշտ կազմակերպել ամբողջ գործընթացը, այլ նաև կարողանա այդ որոշումների արդյունքները շոշափելի դարձնել հասարակության համար։ Պատճառահետևանքային կապերը չգիտակցելով՝ այնպիսի քայլեր, նշանակումներ են անում, որ հետագայում բազմաթիվ խնդիրների առաջ են կանգնում, հետո էլ ասում, թե առաջացած խնդիրներին չեն կարողանում լուծում տալ։ Ինչո՞ւ։ Բոլորը մեղավո՞ր են, բացի ձեզանի՞ց։ Առաջին պայմանը որոշում կայացնելն է։ Հետո արդեն որոշման դերակատարումը ճիշտ բաժանելը, դրան հաջորդում է ճիշտ կառավարումը, ընթացքի ճիշտ վերահսկումը և մոնիթորինգային ճիշտ արդյունքների իրականացումը։ Ընդգծենք՝ պետական կառավարման համակարգից կադրային արտահոսքի դեպքում ամենակարևորը տուժում է ժողովուրդը։ Ցավալի է, բայց պրոֆեսիոնալները, որոնք հեռացել են պետական կառավարման համակարգից, վաղն էլ երկրից են հեռանալու»,-եզրափակում է Սյուզաննա Չիլինգարյանը։

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%