Ереван, 16.Февраль.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Առաջին անգամ ներկայացվել է «ստի դետեկտորը»․ «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ

Ջրաճահճային խանդակների բուսականության պահպանման միջազգային օր, ԱՄՆ և Կանադա՝ Արջամկան օր, Ռուսաստան՝ Մարտական փառքի օր, Էստոնիա՝ Մոմերի օր և Տարտուի պայմանագրի կնքման օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

891 –վախճանվել է Բագրատունիների թագավորության հիմնադիր, հայոց Բագրատունի առաջին թագավոր Աշոտ Ա Մեծը:

1852- Կ. Պոլսում Կարապետ Ութուճյանի խմբագրությամբ լույս է տեսել «Մասիս» պարբերականի առաջին համարը:

1885– ծնվել է նշանավոր գրող Կոստան Զարյանը։

1894 –ծնվել է դերասան, ռեժիսոր, դրամատուրգ, թատերական գործիչ Վաղարշ Վաղարշյանը:

1921– ծնվել է օպերային երգիչ, բարիտոն Միհրան Երկաթը:

1961-վախճանվել է հայ խորհրդային արևելագետ, ակադեմիկոս, Հայաստանի գիտությունների ակադեմիայի առաջին նախագահ, Էրմիտաժի նախկին տնօրեն Իոսիֆ Օրբելին:

1998- կայացել է «Հանրապետություն» պատգամավորական խմբի անդամների արտահոսք «Երկրապահ» պատգամավորական խումբ: -հրաժարական է ներկայացրել Երևանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանը:

2007- Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամները միաձայն խորհրդի նախագահ են ընտրել Ալեքսան Հարությունյանին:

2011-Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հրաժարական է ներկայացրել:

ԱՇԽԱՐՀ

506 -թագավոր Ալարիխի հրամանով մշակվել և հրապարակվել են օրենքներ, որոնք հայտնի են «Հռոմեական օրենքներ վեստգոթերի համար» (լատիներեն՝ Lex romanorum Visigothorum) կամ «Ալարիխի կրճատումներ» (լատիներեն՝ Breviairum Alaricionum) անվանումներով:

629 -Ճապոնիայի 34-րդ կայսր է դարձել Ձյոմէյը:

962 -Օտտոն 1-ինը դարձել է Հռոմեական սրբազան Կայսրության կայսր:

1141 - Անգլիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել թագավոր Ստեֆանի և թագուհի Մաթիլդեա Շոթլանդացու կողմնակիցների միջև ճակատամարտ Լինկոլնի մոտ, որի արդյունքում Ստեֆանի բանակը ջախջախվել է, ինչն էլ հնարավորություն է տվել Մաթիլդային զավթել իշխանությունը Անգլիայում:

1238 -մոնղոլ-թաթարական Բատիր խանի կողմից կողոպտվել է Մոսկվան:

1421 -չինական նոր տարվա տոնակատարությունների շրջանակում կայսր Չժո Դին Պեկինում հանդիսավորությամբ բացել է նորակառույց Արգելված քաղաքը:

1536 -իսպանացի կոնկիսկադոր Պեդրո դե Մենդոսան Լա-Պլատոյի արևմտյան ափին հիմնադրել է Բուենոս-Այրես բնակավայրը, որը հետագայում դարձել է Արգենտինայի մայրաքաղաքը:

1542 -Ադալո-եթովպիական պատերազմի ժամանակ Բասենտի ճակատամարտում Քրիշտովան դե Գամմայի ղեկավարած պորտուգալական բանակը ջախջախել է Ադալի սուլթանատի մուսուլմանական բանակին:

1709 – Խաղաղ օվկիանոսում գտնվող Մաս-ա-Տերա անմարդաբնակ կղզուց նավ են վերցրել նավաստի Ալեքսանդր Սելկիրկին: Նա հանդիսացել է Դանիել Դեֆոյի հանրահայտ «Ռոբինզոն Կրուզո» վեպի հերոսի նախատիպը, իսկ այդ կղզին ներկայումս կոչվում է Ռոբինզոն Կրուզոյի կղզի։

1848 –Գուադալուպե-Իդալգոյի պայմանագրով ավարտվել է Ամերիկա-մեքսիկական պատերազմը, ԱՄՆ-ը լիակատար հաղթանակ է տոնել Մեքսիկայի նկատմամբ։ -կալիֆորնիական ոսկու տենդի ժամանակ Սան Ֆրանցիսկոյի նավահանգստում կայանել է չինացի էմիգրանտներով բեռնված առաջին նավը:

1868 -կայսրամետ Սացումա և Տյոսյու կոմսությունների միության ուժերով գրավվել է Օսակա ամրոցը, որը հանդիսանում էր Տոկուգավա սյոգունների տոհմի հենարանը:

1878 - Հունաստանը պատերազմ է հայտարարել Թուրքիային:

1882 – ծնվել է իռլանդացի գրող Ջեյմս Ջոյսը։

1886 -ԱՄՆ-ում առաջին անգամ պաշտոնապես նշել են Արջամկան օրը:

1892 -Մերիլենդ նահանգի Բալթիմոր բնակավայրի բնակիչ Ուիլ յամ Պեյնտերը ստացել է շշի հերմետիկ փակման համար իր ստեղծած թագանման թիթեղյա խցանի արտոնագիր:

1918 –ծնվել է խորհրդային կինոռեժիսոր, օպերատոր և սցենարիստ Իզրայիլ Գոլդշտեյնը: -Ռուսաստանում ժողովրդական կոմիսարների խորհուրդը ընդունել է «Եկեղեցին պետությունից և դպրոցից առանձնացնելու մասին» դեկրետը:

1929 - Էստոնիան իրեն անկախ է հռչակել Ռուսաստանից:

1935 -հանցագործությունների բացահայտման գիտական մեթոդների լաբորատորիայի աշխատակից Լեոնարդ Կիլերը ներկայացրել է իր ստեղծած սարքը՝ պոլիգրաֆը, որը հայտնի է ստի դետեկտոր անունով:

1943 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ փաստացի ավարտվել է Ստալինգրադի ճակատամարտը, որը այդ պատերազմի ամենակարևոր ճակատամարտերից մեկն է։

1970– վախճանվել է անգլիացի մաթեմատիկոս, փիլիսոփա և հասարակական գործիչ Բերտրան Ռասելը։

1970 -Մյունխենում առաջին անգամ իրականացվել է նյարդի փոխպատվաստման վիրահատություն:

1977– ծնվել է կոլումբիացի աշխարհահռչակ երգչուհի, պարուհի, պրոդյուսեր Շակիրան։

1982- նպատակ ունենալով ճնշել «Մուսուլման եղբայրներ» խմբավորման ապստամբությունը՝ սիրիական զինված ուժերը հրետանային պատրաստությունից հետո գրոհել և գրավել են Համա քաղաքը:

1998 –վախճանվել է լեհ հրաբուխաբան Հարուն Թազիեֆը:

2008 -վախճանվել է ամերիկացի գենետիկ և բիոքիմիկ Ջոշուա Լեդերբերգը:

2020- ավելի քան 20 մարդ է զոհվել Տանզանիայում եկեղեցական արարողության ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Следственный комитет «опровергнув», по сути фактически подтвердил: «Паст»«Серии» нападок на Национальную идентичность: «Паст»Впечатляющая заявка «Сильной Армении» и неприкрытая паника «Гражданского договора»: «Паст»Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»Человек с гражданством другой страны не может быть кандидатом в премьер-министры Армении - Пашинян о КарапетянеПашинян уволил главу Агентства по защите персональных данных МинюстаМакрон хочет лишать права участия в выборах за антисемитизмХудатян и Копыркин обсудили вопрос продления срока эксплуатации второго энергоблока Армянской АЭСTeam Holding объявляет о начале второго этапа размещения долларовых облигаций; Андеррайтер - Freedom Broker Armenia.Кремль подтвердил новый раунд трехсторонних переговоров на следующей неделе Глава миссии ЕС в Армении: С августа 2025 года у нас есть свободный доступ ко всем участкам границыОплату услуг Ucom теперь можно осуществлять через Fast Shift «Сказка о царе Салтане» братьев Андреасян превзошла в России предпродажи всех последних сказокПредставители армянской Диаспоры призывали власти РА и ААЦ урегулировать все разногласияПатрульные самолеты ВМС США провели разведку вблизи ИранаТрамп анонсировал визит в Китай в апрелеСоздают хаос, а затем думают, как его преодолеть: «Паст»Противоположная сторона… антицерковной «реформы»: «Паст»Ucom предлагает корпоративным клиентам комплексную услугу по построению внутренних сетей С какой политической силой будет участвовать на выборах «Страна для жизни»? «Паст»На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия имВодитель пострадавшего вследствие камнепада на проспекте Мясникяна автомобиля рассказал, как это былоВ Армении начнет работать монетизация YouTubeСуд в Германии приговорил к тюремному сроку гражданина США по делу о шпионаже в пользу КитаяЮнибанк стал членом А-уровня Армяно-британской торгово-промышленной палаты Зимние приключения продолжаются в Myler: Idram&IDBankСовет Европы согласился лишить дипломатического иммунитета бывшего генсека в связи с делом Эпштейна Сила одного драма — общественной организации Матeмик Учёные впервые исследовали банки Дарвина с помощью уникального лазерного метода без вскрытияРубен Варданян: Я представляю армянский народ здесь, на этом суде, не боюсь никакого наказания или решенияПервый трейлер «Дьявол носит Prada 2» — смех, интриги и стильВалерий Царукян продолжит карьеру в «Ахмате»В Москве состоится масштабное шоу скрипача-виртуоза Самвела АйрапетянаТрамп: Иран поступил бы глупо, если бы не заключил сделку с СШАНетаньяху обсудил в Вашингтоне с Уиткоффом и Кушнером переговоры США с ИраномК каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»Попытаются применить «западный» сценарий в «армянизированном» варианте: «Паст» В прошлом ЭСА на протяжении многих лет оказывала поддержку Церкви: «Паст»В Польше создают военный резерв повышенной готовностиSCMP: в Китае обнаружили антитело для борьбы с лихорадкой SFTSВновь открылся филиал IDBank «Нор Норк»Вице-президент США Дж. Д. Вэнс прибыл в резиденцию премьер-министра Республики АрменияЕвропа пытается вредить взаимодействию России и Закавказья — ЛавровСуд над бывшим премьером Арцаха Рубеном Варданяном в Баку продолжится 10 февраляФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали винуМаск пообещал защитить любого, кто расскажет правду об ЭпштейнеТеперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»Что показывают просмотры и реакции на пресс-конференцию Роберта Кочаряна? «Паст»Призовое «братство»... за счет тысяч жертв, лишений и насильственного переселения: «Паст»