Ереван, 30.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Երբ գնաք Եռաբլուր, կենտրոնական մասում, ճանապարհի մոտ մի պահ կանգ առեք, գտեք փոքրիկ հուշատախտակը, որի վրա գրված է` Միքայելյան Արտյոմ Տիգրան…»

ОБЩЕСТВО

Երբ գնաք Եռաբլուր, պանթեոնի կենտրոնական մասում, ճանապարհի մոտ մի պահ կանգ առեք, փնտրեք, գտեք փոքրիկ հուշատախտակը, որի վրա գրված է` Միքայելյան Արտյոմ Տիգրանի (1997-2020): Հողաթմբի վրա թարմ ծաղիկներ կան, հողաթմբի տակ մի տաք ու հերոսական սիրտ է ամփոփված:

Բայց դուք մի խոնարհեք ձեր հայացքը, մի կծկվեք, այլ նայեք վեր…ավելի վեր, որտեղ Արտյոմ Միքայելյանի անպարտ ոգին է ճախրում: Ու մտքում կրկնեք այն պատմությունը, որ կպատմեմ քիչ հետո: Կրկնեք առանց արցունքի, հպարտությամբ ու վեհորեն: Իսկ երբ տուն գնաք, այդ պատմությունը պատմեք ձեր զավակներին, նրանց ընկերներին, ծանոթ ու անծանոթ մարդկանց, որովհետև դա մեր տեսակի պատմությունն է, իմ ու քո կենսագրությունը, որ հազարավոր ուրիշ ասքերի հետ գրվեց արյունով մեր անամոք ցավի ու կորուստների վրա՝ իբրև խոստում, իբրև պատգամ, իբրև ապագային ուղղված մարտակոչ…

Ուշադիր լսեք այդ պատմությունը ու բոլոր այն հազարավոր պատմությունները, որ ես դեռ կպատմեմ ու կպատմեն ուրիշները, քանի որ մենք՝ ես ու դու, մեր զավակներն ու նրանց զավակները, պիտի շարունակենք այդ պատմությունը՝ մեր պատվի ու փառքի վավերագիրը, այն ամուր հավատով, որ մի օր կբացվի Ագռավաքարի գոց դուռը…

Ես ուզում եմ հասկանալ, թե ե՞րբ ու որտեղի՞ց սկսվեց այս պատմությունը: Որտեղի՞ց սկսեմ պատմել, որ ճիշտ լինի: Ամեն մեկը մի բան է ասում: Արտյոմի քրոջ՝ Լիլիթի կարծիքով՝ այս պատմությունը պիտի սկսել այն պահից, երբ երկրորդ, թե երրորդ դասարանում սովորող Արտյոմը տուն եկավ ընկերոջ հետ ու մորն ասաց.

– Ընկերոջս փորը ցավում է, իր մաման էլ տանը չի, բերել եմ մեր տուն, որ դեղ տաս, կերակրես, մինչև իր մաման կգա:

Լիլիթը պատմում է այս պատմությունը ու բերում կապում վերջին պատերազմի հետ:

– Արտյոմը չէր կարող հանգիստ նստել տանը, երբ ինչ-որ մեկը վտանգված է, մարդուն պաշտպանելը Արտյոմի արյան մեջ էր:

… Իսկ գուցե այս պատմությունը սկսենք հարևանուհու պատմությամբ: Նա շատ էր անհանգստանում իր փոքրիկի համար, երբ նրան թողնում էր դպրոցի դարպասների մոտ ու վերադառնում տուն: Արտյոմը՝ 8-9 տարեկան երեխա, ո՞նց էր զգացել դա: Բռնում էր իրենից ընդամենը մի քանի տարով փոքր տղայի ձեռքն ու ասում տղայի մորը:

– Չանհանգստանաք, ես երեխային կտանեմ իր դասարանը, նոր կգնամ իմ դասին:

Աննշան պատմություն է, բայց արի ու տես, որ հարևանը մինչև հիմա հիշում է ու համոզված է, որ ամեն ինչ սկսվել է Արտյոմի անսահման գթասրտությունից, մարդկանց օգնելու ներքին մղումից…

Հայրն ուրիշ վարկած ունի: Մի անգամ նա շատ բարդ երկու մաթեմատիկական խնդիր հանձնարարեց իր աղջկան ու տղային, ասաց, որ եթե մինչև հաջորդ օրը լուծեն խնդիրները, դրամական պարգև կստանան: Խնդիրներից մեկը անհամեմատ բարդ էր, մյուսը՝ հեշտ: Արտյոմը երեք ու կես տարով փոքր էր Լիլիթից, բայց վերցրեց բարդ խնդիրը, հեշտը թողնելով քրոջը: Հետո քույրը քնեց, որ խնդիրը հաջորդ օրը լուծի, իսկ Արտյոմը չքնեց ամբողջ գիշեր ու առավոտյան, հենց հայրն արթնացավ, լուծված խնդիրը պարզեց նրան:

…ՈՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՄԵԶ ՏՈՒՆ ՏԱՆԻ– Այն գործերը, որ ուրիշներն էլ կարող էին անել, Արտյոմի համար կորցնում էին իրենց հետաքրքրությունը,- ասում է դասընկերը,- Արտյոմը մեծ թռիչքի թռչուն էր: Նրա երազանքները այնքան համարձակ էին: Նա կարող էր երկու շաբաթում ծրագրավորողի մասնագիտություն սովորել ու այնպիսի ծրագիր գծել, որ ապշեցնի ամենահմուտ մասնագետներին: Նա պատրաստվում էր ինչ-որ բացառիկ բան անել երկրի համար, անընդհատ փնտրտուքների մեջ էր, արտերկրների տնտեսությունն էր ուսումնասիրում, դրսի շուկաները…

Իսկ կենսագրության մեջ գրված է, որ Արտյոմ Միքայելյանը մանրականարիչ է:

– Ի՞նչ տնտեսություն,- հարցնում եմ,- Արտյոմը մանրանկարիչ չէ՞ր:

– Հոգով մանրանկարիչ էր,- ասում է ընկերը,- գործերով` անընդգրկելի մեծ, իսկ սիրտը սահմաններ չուներ:

Թվում էր՝ ապրիլյան պատերազմից հետո նախկին լավատեսությունն ու խանդավառությունը չեն տեսնի Արտյոմի պահվածքում, բայց՝ չէ, նույն Արտյոմն էր՝ ուրախ, եռանդուն ու պայծառ: Եվ զարմացան, երբ ասաց, որ էլ չի կարող մանրանկարչությամբ զբաղվել, որովհետև պատերազմից հետո մատները դողում են:

…Երկար, անխախտ լռությունը մի օր ճեղք տվեց, երբ Լիլիթն ստիպեց, որ նայի «Կյանք ու կռիվ» վերտառությամբ ֆիլմը ապրիլյան պատերազմի մասին: Ասես՝ անտեսանելի մի ձեռք բացեց գոց դուռը, տղային հրեց առաջ ու առաջնորդեց կրակի, ցավի, մահվան ու հերոսացումների ճանապարհով: Եվ տղան հանկարծ սկսեց խոսել: Այն, ինչ պատմեց քրոջը, Լիլիթը ուժ չգտավ վերապատմելու, միայն ասաց՝ քանի անգամ հրաշքով է փրկվել մահից, ընկերները զոհվել են աչքի առաջ:

-Փաստորեն, էդ լռությունը, էդ բարձր տրամադրությունը, էդ անհոգությունը մեզ ցավից պաշտպանելու համար էին: Խաղ էր ընդամենը…

Իսկ հիմա՝ վերջին պատերազմի մասին: Արտյոմը առավոտից լուռ էր, ասես՝ ոչինչ չէր եղել, ասես՝ Արցախը չէր վառվում կրակների մեջ, ու հայրենիքը կորցնելու վտանգը չէր չոքել մեր դռանը: Ժամը 5-ի կողմերն էր, ընդոստ ոտքի կանգնեց ու քրոջն ասաց.

– Գնում եմ Արցախ:

– Ես ամեն ինչ արեցի, որ Արտյոմը չգնա ռազմաճակատ, -ասում է Արտյոմի մայրը, – լաց եղա, ընկա ոտքերը, ասացի՝ հայրդ հիմա Արցախի ճանապարհին է երևի, գոնե դու մնա տանը: Ուրիշ ժամանակ արդարությունից ու բարությունից ես խոսում, արածդ արդա՞ր է մորդ հանդեպ, երբ հայրդ ռազմաճակատի ճանապարհին է, դու էլ ես գնում: Ասաց՝ հայրս իր տեղն է կռվելու, ես՝ իմ: Մեկը մյուսի հետ կապ չունի: Ասաց՝ դու գիտես, որ ես պահապան հրեշտակներ ունեմ, ինձ փորձանք չի պատահի, ես որ էն վթարից ողջ դուրս պրծա, որ ծառի ամենավերին ճյուղից ընկա, բան չեղավ, հիմա ադրբեջանցիների՞ց պիտի վախենամ: Ու կատակ չէր անում, ոչ էլ ինձ սրտապնդելու համար էր ասում: Նախկինում էլի էր ասել, որ իրեն հրեշտակներն են պահպանում: Դիպլոմային աշխատանքը մի եկեղեցի էր, որտեղ նաև հրեշտակներ էր նկարել՝ երևի իր պահապաններին: …Ու գնաց: Զանգեցի հորը: Պարզվեց, որ դեռ նրանց ջոկատի ավտոբուսը չէր շարժվել դեպի Արցախ: Հայրը գնաց զինկոմիսարիատ, վերջին պահին գտավ Արտյոմին ընկերոջ՝ Սերգեյի հետ, Արցախ ճանապարհվող ավտոբուսի մեջ:

Արտյոմը հորն ասաց.

– Ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ փորձառու կամավորականներ եկան օգնելու զինվորներիս, մենք մեզ ապահով զգացինք: Հիմա մեր հերթն է զինվորների թիկունքին կանգնելու:

Եվ հայր ու տղա նույն ավտոբուսով մեկնեցին ռազմաճակատ:

Մնացածը հոր աչքի առաջ եղավ: 31 օր՝ փոքրիկ դրվագներից մինչև թեժ մարտեր ու Արտյոմի վերջին կռիվը: Հայրը հիշում է, օրինակ, թե ինչպես իր նոր ճտքակոշիկները Արտյոմը տվեց մի զինվորի, ինքը իր հին կոշիկները հագավ: Հետո ասաց.

– Երբ զորացրվես, քեզ նոր համազգեստ եմ տալու, նոփ-նոր, որ հագնես ու գնաս տուն:

Գուցե մանրուք է պատերազմական թոհուբոհի ու հերոսական պատմությունների կողքին: Բայց ընկերոջ բնութագրմամբ՝ հոգով մանրանկարիչ, իսկ գործերով՝ անընդրգկելի հայորդու կերպարին շատ է բնորոշ:

Պատմությունները շատ են, բայց եզրափակենք Արտյոմ Միքայելյանի վերջին կռվի դրվագով: Նախորդ օրը կատաղի մարտ էր եղել, որին հաջորդել էր դավադիր անդորր:

Երբ արկերը մեկը մյուսի ետևից սկսեցին բզկտել հողը, տղաները պատրաստվում էին հաց ուտել: Բոլորը արագ վազեցին դեպի թաքստոցները: Իսկ Արտյոմը վազեց բոլորովին ուրիշ ուղղությամբ: Վերցրեց կասկաներն ու սկսեց բաժանել տղաներին: Եվ չհասցրեց թաքնվել… Սերգեյը ասում է, որ իր կյանքը փրկվել է Արտյոմի տված կասկայի շնորհիվ:

Հայրը Երևան վերադարձավ՝ իր հետ բերելով հերոս որդու մարմինը:

… Երբ Եռաբլուր գնաք, Պանթեոնի կենտրոնական մասում, ճանապարհի մոտ մի պահ կանգ առեք: Այնտեղ բազում հրեշտակների պահպանությամբ՝ ապրում են Արտյոմ Միքայելյանի երազանքները:

Ձեր հոգու մեջ առեք դրանք: Որդեգրեք նրա երազանքները, տեր եղեք նրա անընդգրկելի մեծ գործերին ու նրա հոգու մանրանկարը դաջեք ձեր սրտի մեջ: Փնտրեք, գտեք նրա ոտնահետքերը ու քայլեք դրանց նախանշած ճանապարհով… Որ ճանապարհը մեզ տանի Տուն՝ մեր երազանքի Հայրենիքը…

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

hayzinvor.am

Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old Yerevan