Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Արհեստական կերպով երկարաձգելով իրենց քաղաքական կյանքը՝ ավելի են խորացնում ճգնաժամը». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

2020 թ. նոյեմբերի 9-ից շուրջ 3 ամիս անց նույն իշխանությունը ոչ միայն հրաժարական չի տվել, այլև շարունակում է առաջնորդվել իրեն բնորոշ տրամաբանությամբ, բառապաշարով ու քաղաքականությամբ, որի հիմքում նաև «ուրիշ մեղավորներ» գտնելն է: Թե որոնք են այն հիմնական պատճառները, ըստ որոնց, այսօրվա իշխանությունը ոչ միայն շարունակում է պաշտոնավարել, այլև, համենայն դեպս, տեսանելի դաշտում հետագա պաշտոնավարման հույսեր ունի, քաղաքագետ Ստեփան Դանիել յանը մի քանի հանգամանք է մատնանշում: «Կարծում եմ՝ հիմնական պատճառն այն է, որ հանրությունը դեռևս շոկի մեջ է ու ապակողմնորոշված, իսկ քաղաքական դաշտը չի կորողանում հանրությանն ապագային միտված քաղաքական դիսկուրս առաջարկել: Սա քաղաքական մտքի ճգնաժամի հետևանքն է: Այն, որ գործող կառավարությունը պետք է հեռանա, կարծում եմ՝ բոլորի համար է պարզ:

Գուցե բացի այս իշխանության անդամներից, որոնք անձնական փրկության խնդիր են լուծում՝ ապագա պատասխանատվության հարցը երկարաձգելու համար: Այս իմաստով կառավարության գործելակերպը հասկանալի է՝ ցույց տալ, որ իրենք դեռևս տիրապետում են իրավիճակին, գիտեն՝ ինչ են անում, ու ինչ-որ աշխատանքի իմիտացիա են փորձում ստեղծել: Այնուամենայնիվ, արհեստական կերպով երկարաձգելով իրենց քաղաքական կյանքը՝ ավելի են խորացնում ճգնաժամը, ինչպես նաև մարդկանց մոտ անհուսության ու անիմաստության տրամադրությունը»,-«Փաստի» հետ զրույցում նշեց քաղաքագետը: Ստեփան Դանիել յանի խոսքով, այս կառավարության ամեն օրվա համար չափազանց մեծ գին ենք վճարում: «Առաջինը՝ ժամանակ ենք կորցնում ու չենք կարողանում անել այն, ինչը պետք է անել, առաջին հերթին՝ բանակցային գործընթացում, երկրորդը՝ տնտեսության կայունացման ու զարգացման ծրագրեր ձևավորելու համար:

Սակայն ամենակարևորը հանրության բարոյահոգեբանական վիճակի շարունակական անկումն է, որի հետևանքները կարող են անդառնալի լինել: Մարդիկ կորցնում են այս երկրում ապրելու ու արարելու իրենց հեռանկարը»,-շեշտեց քաղաքագետը: Ստեփան Դանիելյանը ընդգծեց առկա երկու տեսակետի մասին: «Մեկն այն է, որ այս կառավարությունն իր ապաշնորհության արդյունքում է մեզ տարել պարտության, մյուս տեսակետն այն է, որ դա արվել է կանխամտածված կերպով: Մտածելով տեղի ունեցածի մասին ու համադրելով փաստերը՝ գալիս եմ այն եզրակացությանը, որ սա կանխամտածված է արվել: Երկար տարիներ Հայաստանում որոշ շրջանակների մեջ կար այն տեսակետը, թե Արցախը խանգարում է Հայաստանի կայացմանը, և այդ խնդրից պետք է ձերբազատվել:

Ի դեպ, չէին էլ թաքցնում այդ տեսակետները: Դա ինչ-որ առումով քաղաքական հոսանք էր: Գործող վարչապետը և նրա շրջապատի մի մասը հենց նման մտածողության կրողներն են եղել: Կարծում եմ, որ այդ ծրագիրը դեռևս ամբողջությամբ չի իրականացվել հայտնի պատճառներով. Արցախի մի հատվածը դեռևս չի հանձնվել: Ծրագիրը դեռևս ընթացքի մեջ է: Գործող կառավարությունն ունի նաև արտաքին հովանավորներ, ու այդ իմաստով նրանք որոշակի աջակցություն ունեն: Գինը Արցախն է, գուցե ապագայում Սյունիքի վրա վերահսկողությունը կորցնելը: Թե ինչ ֆորմատով դա կարվի, կտեսնենք, եթե այս կառավարության հրաժարականը չստացվի»,-ընդգծեց նա: Ինչ վերաբերում է կրկին կեղծ օրակարգեր առաջ մղելու ու իրական խնդիրներից հասարակությանը շեղելու փորձերին, Ստեփան Դանիել յանը նկատեց. «Դա տեխնոլոգիա է, ու, ցավոք, հաճախ չգիտակցված կերպով դրա մեջ ներքաշվում են մամուլն ու ընդդիմությունը: Դա նրանից է, որ ընդդիմությունը չի կարողանում իր քաղաքական օրակարգը ձևավորել:

«Նիկոլ դավաճան» կարգախոսն ու հրաժարականի պահանջը դեռևս քաղաքական օրակարգ չէ, այն ընդամենը միջոց է նոր կառավարություն ձևավորելու համար, սակայն ինչ օրակարգով է շարժվելու նոր կառավարությունը, մարդկանց համար հասկանալի չէ: Այդ պատճառով հանրության մի զգալի հատվածը, միանալով ու ընդունելով այդ կարգախոսը, քաղաքական ակտիվություն չի դրսևորում։ Այսպիսով, հիմնական խնդիրը քաղաքական օրակարգի բացակայությունն է, ինչպես նաև քաղաքական կյանքի կուսակցականացվածությունը։ Նորմալ պայմաններում դա բնական է, կուսակցություններն են մասնակցում ընտրություններին, ու նրանք են կառավարություն կազմում: Սակայն ճգնաժամային իրավիճակներում, ինչպիսին այսօր Հայաստանում է, լուծումները վերկուսակցական ձևաչափով, համազգային օրակարգով պետք է լինեն: Դա անցումային փուլ է ենթադրում»:

Ամփոփելով՝ Ստեփան Դանիել յանը նշեց, որ մեզ համար բազմաթիվ մարտահրավերներ կան, և առաջին հերթին մարտահրավեր է փոփոխվող աշխարհաքաղաքական դասավորությունը։

«Մեր տարածաշրջանում նոր կարգ է ձևավորվում, որը պետք է մեր հիմնական քննարկման թեման լիներ։ Մենք պետք է փորձենք դա հասկանալ ու ազդել զարգացումների վրա, սակայն այդ վիճակը քչերն են հասկանում ու քննարկում։ Դա է մեր առաջնահերթ մարտահրավերը։ Մասնավորապես, կոմունիկացիաների ապաշրջափակումը նոր աշխարհաքաղաքական իրավիճակ է ստեղծում, արդյունքում մենք մի վիճակից մեկ այլ վիճակի ենք անցնում: Նաև Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի մրցակցությունն է ակտիվանում։ Այս նոր վիճակի շահառուներն ու թշնամիները նույնպես շատ են։ Առհասարակ, աշխարհաքաղաքականության հիմնական գործոններից մեկը կոմունիկացիաներն են»,եզրափակեց քաղաքագետը:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%