Ահա «նախկիններիս» ու հողատու-կապիտուլյանտների տարբերությունը․ Էդուարդ Շարմազանով
БЛОГԷդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Արժանապատվությունը թուրքի ոտքերի տակ «մատաղ արած» հողատուի ռեժիմը շարունակում է իր դավաճանության ու կապիտուլյացիայի մեղավորներ փնտրել իրենից դուրս։
Շրջանառության մեջ են փորձում դնել «30 տարի բան չեն արել ՝խեղճ նիկոլն ի՞նչ աներ» ողորմելի թեզը։
Նմամ նենգ, դավաճանական թեզի հեղինակներին ասեմ.
ա. 30 տարի թուրքին հաղթել ու Արցախ են շենացրել։
բ. Նախկընները Շուշի են ազատագրել,իսկ հողատուն՝ հանձնել ։
գ. Նախկընները հողատուին ժառանգել են հունվարի 28 -ի ու մայիսի 8-ի փառավոր տոները,իսկ հողատու արարածը բերեց նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի կապիտուլյացիան։
դ. 2016-ի ապրիլից հետո մենք հաղթողի դիրքերից էինք հանդես գալիս,որի արդյունքում հողատուի «կիրթ ու կառուցողական» ընկերը բողոքում էր ,որ իրեն ճնշում են ճանաչել Արցախի անկախությունը,իսկ այսօր ադրբեջանցիները Շուշիում թեյախմություն են կազմակերպում։
Եվ ,վերջապես, նախկինում կար Եռատոն,իսկ այսօր ՝պարտված էռատո։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



