Ереван, 09.Декабрь.2025,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Աղետալի երկրաշարժեր, էսկալատորի խոշորագույն վթար, տասնյակ հազարավոր զոհեր․ «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ

Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օր, ԱՄՆ՝ Ռոզա Պարկսի օր, Շրի Լանկա՝ Անկախության օր, Անգոլա՝ Զինված ապստամբության օր, Ճապոնիա՝ Ռիսսյուն՝ Գարնան սկիզբ (Նոր տարի)։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1674– վախճանվել է նշանավոր մշակութային գործիչ, տպագրիչ, լեզվաբան Ոսկան Երևանցին։

1865 –ծնվել է երաժշտագետ Վասիլի Ղորղանյանը։

1878– ծնվել է արևմտահայ կին գրող, թարգմանիչ, հրապարակագիր Զապել Եսայանը։

1907 - ծնվել է հիդրոտեխնիկ Սերգեյ Աբալ յանցը։

1923 - ծնվել է բանաստեղծ, մշակութային գործիչ Արշալույս Սարոյանը։

1924- Լենինականի (Գյումրի) օպերա-օպերետային դերասանական կոլեկտիվը Հայաստանում առաջին անգամ բեմադրել է Բիզեի «Կարմեն» օպերան. դիրիժոր՝ Անդրեյ ՄելիքՓաշաև, ռեժիսոր՝ Վենեցիանով-Իսահակյան, նկարիչ՝ Գրիգոր Շարբաբչյան:

1952 - վախճանվել է պատմաբան Հակոբ Մանանդյանը։

1993-Հայաստանը և Նիգերիան հաստատել են դիվանագիտական հարաբերություններ։

1995-վախճանվել է խորհրդահայ տեխնիկական կիբեռնետիկայի ոլորտի գիտնական Կառլեն Աբգարյանը։

1998-հրաժարական ներկայացրած Լևոն Տեր-Պետրոսյանի փոխարեն Հայաստանի նախագահի պաշտոնակատար է դարձել Ռոբերտ Քոչարյանը։

2003-նախագահի թեկնածուներ Վազգեն Մանուկյանի և Արամ Կարապետյանի՝ տարբեր ժամերի ծրագրված հանդիպումները Արտաշատ քաղաքի ընտրողների հետ խափանվել են մի խումբ մարդկանց կողմից: Վիրավորվել ու հիվանդանոց է տեղափոխվել «Սահմանադրական իրավունք» միության փոխնախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:

2009-տաքսի ծառայություն մատուցող անհատ վարորդները հերթական անգամ հավաքվել են Երևանի «ՏԵՑ-ի կռուգ» կոչված վայրում՝ կառավարությունից պահանջելով չկիրառել դեղին պետհամարանիշներ, վերանայել տաքսի ծառայություն մատուցող մեքենաների տարիքային սահմանափակումները, վերացնել անհատ ձեռներեց գրանցվելու և սակաչափիչներ տեղադրելու պարտադրանքը:

2012- ռուսաստանյան հեռահաղորդակցության շուկայում գործող խոշորագույն` «Ռոստելեկոմ» ընկերությունը իր կայքէջում պաշտոնապես հայտարարել է, որ գնել է հայաստանյան լայնաշերտ ինտերնետ շուկայում գործող «GNC-alfa» ընկերության բաժնետոմսերի 75 տոկոսը` մինուս մեկ բաժնետոմս:

ԱՇԽԱՐՀ

211 –վախճանվել է հռոմեացի կայսր Սեպտիմիոս Սևերոսը, նրա փոխարեն համակայսրեր են դարձել նրա երկու որդիները՝ Հետան և Կան։

634 -Առաջին արաբա-բյուզանդական պատերազմի ժամանակ Ամր իբն Ալ-Ասայի մուսուլմանական բանակը ջախջախել է բյուզանդացիներին Դատհինի մոտ։

960 -Չինաստանի կայսր է դարձել ԹայՑզին, սկսվել է Սուն դինաստիայի կառավարման ժամանակաշրջանը։

1169 -Արևել յան Սիցիլիայում տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում զոհվել է մոտ 15 000 մարդ։

1494 -ծնվել է ֆրանսիացի գրող, աշխարհի ամենաճանաչված երգիծաբաններից մեկը՝ Ֆրանսուա Ռաբլեն։

1615 -վախճանվել է իտալացի բժիշկ, փիլիսոփա, ալքիմիկ և դրամատուրգ Ժանբատիստա Դելլա Պորտեն։

1659– վախճանվել է հոլանդացի նշանավոր ծովագնաց, Ավստրալիայի և Օվկիանիայի հետազոտող Աբել Թասմանը։

1703 -Էդոյում մահապատժի ենթարկվելու փոխարեն 47 ռոնիներ՝ որպես իսկական սամուրայներ, իրականացրել են արարողակարգային սեպպուկու՝ խարակիրի։

1789 -ընտրողների կոլեգիան Ջորջ Վաշինգտոնին ընտրել է ԱՄՆ-ի առաջին նախագահ։

1797 -երկրաշարժի արդյունքում էկվադորական Ռիոբոմբա քաղաքը ամբողջությամբ ավերվել է, զոհվել է մոտ 40 000 մարդ։

1824 -Բոստոնում ամերիկացի գործարար և գյուտարար Չարլզ Գուդրիչը հանրությանն է ներկայացրել ռետինե կրկնակոշիկները։

1861– ստեղծվել է Ամերիկայի Համադաշնային Նահանգներ պետությունը։

1915 -Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիան հայտարարել է Բրիտանական կղզիների ծովային շրջափակման մասին, սկսվել է առանց կանոնների ստորջրյա պատերազմը։

1928 -վախճանվել է հոլանդացի ֆիզիկոս Հենդրիկ Լորենցը։

1932 - տեղի է ունեցել երրորդ Ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Լեյք Փլեսիդ, ԱՄՆ):

1932- ճապոնացիների՝ Մանչժուրիա ներխուժման ժամանակ 10-օրյա պայքարից հետո ճապոնացիները գրավել են Խարբինը։

1933 - վախճանվել է անգլիացի արևելագետ Արչիբալդ Հենրի Սեյսը։

1941- Ռոյ Պլանկետտը ստացել է տետրաէթիլենային պոլիմերի (տեֆլոն) արտոնագիր։

1946 -հիմնադրվել է ալբանական «Պարտիզան» (Տիրանա) ֆուտբոլային ակումբը։

1948 – Շրի Լանկան հայտարարել է անկախություն Միացյալ Թագավորությունից։

1949 -տեղի է ունեցել մահափորձ Իրանի շահնշահ Մուհամեդ Ռեզա Փեհլևի դեմ, Իրանում մտցվել է արտակարգ դրություն։

1976– Գվատեմալայում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է մոտ 23 000 մարդ։

1976 - Տեղի է ունեցել 12-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Ինսբրուգ, Ավստրիա)։

1977-Չիկագոյի մետրոյի էսկալատորի վթարի հետևանքով զոհվել է 11 անձ, իսկ 180-ը ստացել են վնասվածքներ, սա նման տիպի ամենախոշոր վթարն է։

1992 – Ուգո Չավեսը Վենեսուելայում ռազմական հեղաշրջման փորձ է կատարել։

2004- Մարկ Ցուկերբերգը ստեղծել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը։

2009 -Ատլանտյան օվկիանոսում բախվել են «HMS Vanguard» բրիտանական և «Le Triomphant» ֆրանսիական ռազմածովային ուժերի ատոմային սուզանավերը։

2012 -վախճանվել է Առաջին համաշխարհային պատերազմի՝ կենդանի մնացած վերջին վետերան Ֆլորենս Գրինը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Селена Гомес и Бенни Бланко наряжают первую рождественскую ёлку как супругиОпровержение: Нападение на Миграна Акопяна произошло не на территории торгового центра «Далма»Индия и Армения работают над обменом предварительной информацией о товарах и транспортных средствахIDBank принял участие в конференции, посвящённой 10-летию Армянского института директоровРазъяснение: В каких условиях в УИУ содержатся священнослужители и бизнесмен Самвел Карапетян?В результате несчастного случая в Варденисе скончался армянский офицер«Крылья Татева» признаны лучшей канатной дорогой в миреШиракская епархия ААЦ пригласила верующих прийти завтра в церковь «Семи Святых Ран» в ГюмриАнастасия Демурчян завоевала серебро на чемпионате России по боксу в УфеUcom поддерживает развитие космической инженерии в Армении «Простоквашино» признан самым ожидаемым кино релизом начала 2026 годаBrent подорожала до $63,82 за баррельТрамп заявил о разочаровании: Зеленский до сих пор не прочитал мирное соглашение СШАТаиланд нанес авиаудары по Камбодже«Символ невосполнимой утраты и единства нашего народа». Абрам Овеян о Спитакском землетрясении Вся страна стала заложницей страхов и тревог Пашиняна: «Паст»Опасный меморандум: от чего на самом деле страдает Армения? «Паст»В Ереване прошёл образовательный марафон «ЕАЭС: интеграция и возможности» Следующей власти придется начинать все с нуля: «Паст»Крайне опасные месседжи с Запада: «Паст»Грузия будет требовать медицинскую страховку для въезда в страну с 1 январяДело об избиении несовершеннолетнего в селе Зоракан передано в судНад базой атомных подлодок во Франции зафиксировали неопознанные дроныВ Академии наук Армении прошла выставка и презентация ведущих российских вузов Президент Индии угостила Путина вегетарианским ужиномБессрочные облигации Юнибанка выкуплены почти за суткиМы тут не причем: «Гражданский договор» прокомментировал уголовное преследование Аршака ХачатрянаПредстоятель епархии: Воскресную литургию в церкви «Сурб Йот Верк» в Гюмри совершат не служители епархииВ Москве прошел интеллектуальный конкурс для студентов Института востоковедения Азербайджанцы повредили монастырь «Сурб Аменапркич» XVII века в АрцахеТрамп выразил надежду, что сможет положить конец украинскому конфликтуДобыча полезных ископаемых — занятие не для глупых. «Паст».Team Holding объявляет о начале размещения облигаций. Андеррайтером выступает Freedom Broker ArmeniaПочему бывший министр обороны «заговорил сейчас»? «Паст».«Почему стрелы были направлены именно в адрес “того, кто разнимает драку”. «Паст»«Это издевательство над государственностью». «Паст»Юнибанк первым в Армении выпустил бессрочные облигации Спорное положение закона – политическая дубинка. «Паст»Пашинян против Церкви: вместо борьбы с кризисом — борьба с Католикосом: «Паст»Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорилBloomberg: ЕС поставляет в Нигерию запрещенные пестициды, вызывающие ракПашинян: В документах по Карабаху есть детали, которые способны вызывать международные проблемыСША приостановили прием иммиграционных заявлений из 19 стран после стрельбы у Белого домаРютте: Австралия и Новая Зеландия подключились к закупкам оружия для УкраиныПроект «Россия с вами»: специальная партия гуманитарной помощи для переселенцев из Нагорного Карабаха доставлена в Эчмиадзин Team Holding объявляет о начале размещения облигаций. Андеррайтером выступает Freedom Broker Armenia Минфин Армении: Расходы на нужды ряда министерств было решено увеличитьТатоян: Пять уроков, которые следует извлечь из публикации документов, связанных с Арцахским конфликтомБезопасная авантюра без «парашюта». «Паст»Оформите зарплатную карту в Юнибанке — получите шанс выиграть 1 000 000 драмов