Լուկաշենկոն Թուրքիային ու Ռուսաստանին հարաբերությունները վերականգնելու կոչ է արել
МЕЖДУНАРОДНОЕԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հորդորել է Թուրքիային ու Ռուսաստանին գնալ փոխզիջման, «գոնե կես քայլ անել իրար ընդառաջ» և վերականգնել բարիդրացիական հարաբերությունները: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Սխալներն անխուսափելի են, և դրանք պետք է ոչ թե առաջ տանել, այլ գնալ փոխզիջումների: Դա վերաբերում է Թուրքիայի և Ռուսաստանի միջև վերջին կոնֆլիկտին»,- հայտարարել է Լուկաշենկոն չեզոքության քաղաքականությանը նվիրված միջազգային համաժողովին ունեցած ելույթի ժամանակ: Նա նշել է, որ հարաբերությունները հնարավոր է վերականգնել միայն, եթե կողմերը գոնե կես քայլ անեն միմյանց ընդառաջ:
Մոսկվայի եւ Անկարայի միջեւ հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբնոյեմբերի 24-ին ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռը Սիրիայի տարածքում թուրքականսահմանից 1 կմ հեռավորության վրա կործանվել է Թուրքիայի օդուժի կողմիցարձակված «երկինք-երկինք» հրթիռի կողմից եւ վայր ընկել Թուրքիայի սահմանից 4կմ հեռավորության վրա: Սիրիայում կառավարական ուժերի դեմ կռվող եւ Թուրքիայիկողմից հովանավորվող թուրքմենական ջոկատի հրամանատարը գնդակահարել էկատապուլտվելով ինքնաթիռից դուրս նետված օդաչուներից մեկին: Գնդակոծությանժամանակ զոհվել է նաեւ մի ռուս զինծառայող այն խմբի կազմից, որն ուղարկվել էրօդաչուների որոնողական-փրկարար գործողություն անցկացնելու համար:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդ իրադարձությունն անվանել է «ահաբեկիչների հանցակիցների կողմից ՌԴ թիկունքին հարված»: Նա նշել, որ Սու-24-ը չէրսպառնում Թուրքիային եւ ինքնաթիռի հետ կապված ողբերգությունը «լուրջ հետեւանքներ է ունենալու Մոսկվայի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների համար»:



