Վրաստանը որոշել է ամրապնդել Ադրբեջանի հետ համագործակցությունը պաշտպանության ոլորտում
ОБЩЕСТВОՎրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆայգ Գուլիևի հետ: Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Հանդիպման ընթացքում Ի. Ղարիբաշվիլին շնորհավորել է ադրբեջանցի դիվանագետին դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել նրան:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի և Ադրբեջանի միջև բարեկամական և ռազմավարական հարաբերությունները: Կողմերը քննարկել են նաև երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև առկա համագործակցության դրական դինամիկան:
Ղարիբաշվիլին և Գուլիևը նաև քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի կնքման և ռազմական կրթության ոլորտում կապերի խորացման կարևորության հարցերը։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



