Աղդամում տեղակայված ռուս զինծառայողները սկսել են անօդաչուներով վերահսկել իրավիճակն Արցախում
ОБЩЕСТВОՌուս զինվորականները, որոնք թուրքերի հետ տեղակայվել են Աղդամում, սկսել են անօդաչու թռչող սարքերով վերահսկել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, այսօր հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչությունն ընդգծել է, որ ռուս զինվորականները կիրառում են ռուսական անօդաչու թռչող սարքեր՝ «Ֆորպոստ» և «Օրլան-10»։ Նշվում է, որ այդ սարքերի օգնությամբ անընդհատաբար ստացվում են տեղեկություններ ու կադրեր՝ զինտեխնիկայի, զինվորների տեղաշարժի մասին, ինչպես նաև արձանագրվում են «շփման գիծը հատելու բոլոր փաստերը»։ Ռուս-թուրքական կենտրոնը բացվել է անցած շաբաթ օրը՝ Աղդամի շրջանում, նախնական փուլում այնտեղ տեղակայվել է 60 ռուս, 60 թուրք զինծառայող։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream



