Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Եթե ռևանշիզմը ենթադրում է իրավաբանական պահանջատիրություն, ուժեղ պետականություն ունենալու ցանկություն, երևի ես էլ եմ ռևանշիստ». Լևոն Գևորգյան

ИНТЕРВЬЮ

«Գանգատը հիմնականում վերաբերում է վերջին պատերազմի ընթացքում տեղի ունեցած խախտումներին, թե ռազմական գործողությունների ակտիվ փուլին, թե այն ամենին, ինչ տեղի է ունեցել նոյեմբերի 10-ից հետո, և, բնականաբար, այնտեղ խոսքը մի խումբ իրավունքների ոտնահարման մասին է՝ կյանքի իրավունք, խոշտանգումների արգելք, գույքային իրավունքներ և այլն: Այսինքն՝ բովանդակային առումով սա պատերազմի ընթացքի ու արդյունքների հետ կապված պահանջատիրության գործընթաց է»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Լևոն Գևորգյանը՝ խոսելով Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) Ադրբեջանի դեմ Հայաստանի Հանրապետության ներկայացրած միջպետական գանգատի մասին:

Ըստ նրա՝ միջպետական դատարաններ միջպետական հայցերի ներկայացման նպատակը և վճիռն ինքնին ինքնանպատակ չի կարող լինել, և չի կարելի ընկնել պարզունակ իրավական ռոմանտիզմի հետևից, որովհետև վճիռները գործիքներ են, որոնք պետք է օգտագործվեն ինչ-որ քաղաքական հետևանքների համար:

«ՄԻԵԴ ներկայացված գանգատը, ուղղված լինելով մարդկանց իրավունքների վերականգնմանը, ունի նաև իրավունք՝ արձանագրելու իրենց տները լքած հադրութցիների, շուշեցիների և այլ տարածաշրջաններից դուրս եկած մարդկանց գույքային իրավունքները և նրանց՝ տուն վերադառնալու իրավունքը: Թե ինչպես հետո այս իրավունքի արձանագրումը ՀՀ-ն կկարողանա օգտագործել միջպետական հարաբերություններում, դիվանագիտական, քաղաքական հարթակներում, այլ հարց է, երկարաժամկետ կտրվածքով»,- ասաց միջազգային իրավունքի մասնագետը:

Լևոն Գևորգյանի խոսքով՝ առանց արդարության վերականգնման՝ անհնար են անվտանգ կյանքն ու ադրբեջանցիների հետ համատեղ համակեցությունը, և բոլոր այն կոնֆլիկտային տեղերում, որտեղ ձևավորվել է կայուն միջավայր, և մարդիկ կարողացել են ապրել խաղաղ կյանքով, կոնֆլիկտն անցել է բարդ, ծանր դատավարական գործընթացների միջով, և Հարավսլավիան դրա վառ օրինակն է:

«Ես չեմ ուզում ասել, որ այդ ուղղությամբ աշխատանք տանելու անհրաժեշտություն չկա, սակայն հրաժարվել իրավական պահանջատիրությունից մոտավորապես նույնն է, ինչ բաց թողնել դուռը նման իրավիճակի կրկնության համար: Երբ գործ ունենք երկրի հետ, որի օմբուդսմանը խոսում է նրա մասին, որ Ռամիլ Սաֆարովն իրենց ազգի լավագույն զավակներից մեկն է, երբ երկրի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարություն է անում այն մասին, որ, ի թիվս այլ բաների, այս պատերազմում իրենց հաջողությունը պայմանավորված է եղել նրանով, որ երիտասարդ սերունդը դաստիարակված է եղել հայատյացության գաղափարներով, երբ նույն նախագահը մեկ այլ հայտարարության մեջ ասում է, որ եթե իր հայրը՝ Հեյդար Ալիևը, ԽՍՀՄ ժամանակաշրջանում մի փոքր ավելի մնար իշխանության, մենք կունենայինք առանց հայերի Արցախ, այսինքն՝ բառացի ընդունել է, որ իր հայրն ընդունել է էթնիկ զտման քաղաքականություն, դժվարանում եմ պատկերացնել՝ ինչպես ենք նման հասարակության հետ համերաշխ ապրելու՝ առանց արդարության վերականգնման»,- ասաց Լևոն Գևորգյանը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից ավելի վաղ Հայաստանի դեմ ներկայացրած գանգատին ու փոխհատուցումների պահանջին, Լևոն Գևորգյանը նշեց, որ այստեղ պետք է իրականությունը տարանջատել դիցաբանությունից, և որքան էլ իր համար տարօրինակ է, դրամական փոխհատուցման 50 միլիարդ թիվն առաջին անգամ  հնչեցրել է ոչ թե Ադրբեջանը, այլ հայկական աղբյուրները:

«Բայց դա մի կողմ, որովհետև Ադրբեջանն անցյալում ավելի գիտաֆանտաստիկ թվեր է հնչեցրել: Առհասարակ միջպետական վեճերը դատարաններ կարող են բերվել կողմերի համաձայնությամբ: Բայց ենթադրյալ օկուպացիոն ռեժիմի, տարածքային զավթումների համար ՀՀ-ին պատասխանատվության ենթարկելու որևէ իրավական մեխանիզմ առնվազն ինձ հայտնի չէ: Իրականում ՄԻԵԴ Ադրբեջանի կողմից ներկայացվել է հայցադիմում, որն իմ ունեցած կցկտուր տեղեկություններով՝ վերաբերում է պատերազմական իրավիճակին, բայց որոշ չափով դուրս է գալիս այդ շրջանակներից ու վերաբերում նաև առաջին պատերազմին իբրև թե իրականացված մարդու իրավունքների խախտումներին: Ես գրեթե համոզված եմ, որ նման պնդումները ՄԻԵԴ չափանիշերի համաձայն ընդունելի չեն համարվի, քանի որ, եթե անգամ դրանք ընդունելի լինեն, դրանք վերաբերում են մի ժամանակահատվածի, որը նախորդում է Մարդու իրավունքների եվրոոպական կոնվենցիայի վավերացմանը թե ՀՀ-ի, և թե Ադրբեջանի կողմից, այսինքն՝ ՄԻԵԴ իրավազորության ներքո չէ»,- ասաց Լևոն Գևորգյանը:

Վերջինս նկատում է՝ Ադրբեջանը, որ վերջին առնվազն 10 տարվա ընթացքում անընդհատ խոսել է իրավական պահանջատիրության մասին, ե՞րբ է գիտակցել, որ պետք է դիմի ՄԻԵԴ:

«Այս պահանջի հեռանկարները Եվրոպական դատարանում ինձ համար խիստ կասկածելի են: Առնվազն ակնհայտ է միտումը տեղեկատվական ոլորտում աղմուկ ստեղծելու, ինչն իրականում ծառայում է իր նպատակին, որովհետև դատական գործընթացները ՄԻԵԴ-ում երկարատև են և կարող են տևել 5-10 տարի, իսկ դա նշանակում է, որ մինչ այդ Ադրբեջանը տեղեկատվական տիրույթը լցնելու է կեղծ սպառնալիքներով»,- ասաց միջազգային իրավունքի մասնագետը:

Հարցին, թե ինչու մեր Գլխավոր դատախազության թիրախում չեն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության տարբեր ներկայացուցիչներ, որոնց ղեկավարության ներքո տեղի են ունեցել պատերազմական հանցագործություններ, Լևոն Գևորգյանը պատասխանեց, որ մեր ուշադրությունից կարծես թե վրիպեց այն փաստը, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ:

«Թե ինչ հարցեր են քննարկել, ինձ համար առեղծված է, և կարծում եմ՝ հասարակությունն իրավունք ունի իմանալ, թե ինչ իրավական համագործակցության գործիքների մասին կարող են ՀՀ և ԱՀ գլխավոր դատախազները խոսել: Քրեական հետապնդումները պարտադիր են, ծայրահեղ անհրաժեշտ, և սա զուտ իրավական պատասխանատվության խնդիր չէ, այլ ազգային հոգեբանության կառուցման խնդիր: Չի կարող հասարակությունն ամուր լինել, եթե պարտվողականության և արդարության չվերականգնման ներքո է կերտվում այն: Մարդիկ պետք է տեսնեն, որ պետությունը հետամուտ է լինում էթնիկ հայերի և ՀՀ քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրած անձանց քրեական հետապնդում իրականացնելուն: Իսկ թե ինչո՞ւ չեն անում, հուսով եմ միայն, որ դեռ պարզապես չեն սկսել»,- ասաց Լևոն Գևորգյանը:

Խոսելով ռևանշիզմի և այն մասին, թե արդյոք ինքն իրեն ռևանշիստ համարո՞ւմ է, թե՞ ոչ, Լևոն Գևորգյանն ասաց, որ նախ պետք է ձևակերպել, թե ինչ նկատի ունենք՝ ռևանշիզմ ասելով:

«Եթե ռևանշիզմը ենթադրում է իրավաբանական պահանջատիրություն, ուժեղ պետականություն ունենալու ցանկություն, երևի ես էլ եմ ռևանշիստ: Այլ խնդիր է, թե արդյո՞ք իմաստ ունի վրեժխնդրության տրամաբանության հիման վրա պետություն կառուցել, և ես լավագույն փորձագետը չեմ այդ հարցին պատասխանելու համար, բայց իրավական պահանջատիրությունը ռևանշիզմ որակելը փնթիություն է»,- նշեց Լևոն Գևորգյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%