«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Սիթի»․ Բուքմեյքերների կանխատեսումը
СПОРТԱնգլիայի առաջնության 23-րդ տուրի կենտրոնական խաղում չեմպիոն «Լիվերպուլը» փետրվարի 7-ին կընդունի ընթացիկ առաջատար եւ փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»։
Բուքմեյքերները կանխատեսում են կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի առավելությունը։ Հյուրերի հաղթանակի գորակիցը 2․00 է։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած լիվերպուլյան թիմի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 3․60 գործակցով, ոչ ոքին՝ 3․50։
«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։30-ին։
«Մանչեսթեր Սիթին» 21 խաղից հետո 47 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Լիվերպուլը» 22 խաղում վաստակել է 40 միավոր եւ չորրորդն է։
Նախորդ անգամ թիմերը հանդիպել են Անգլիայի առաջնության առաջին շրջանում։ Նոյեմբերին Մանչեսթերում գրանցվել է ոչ ոքի՝ 1։1։
1
На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»
2
К каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»
3
Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия им
4
Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»
5
ФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали вину



