Ֆիզուլիի շրջանից հայտնաբերվել է ևս 2 զոհված զինծառայողի աճյուն. խաղաղապահների հերթափոխի հետ կապված՝ այսօր որոնողական աշխատանքներ չեն իրականացվի. ԱԻՊԾ
ОБЩЕСТВОԱդրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից Արցախի Հանրապետության ՆԳՆ ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ևս 2 զոհված զինծառայողի աճյուն: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:
Վերջիններիս ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Հրադադարից հետո որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը փետրվարի 8-ի տվյալներով՝ 1367 է:
Ռուսական խաղաղապահ զորակազմի հերթափոխի հետ կապված այսօր որոնողափրկարարական աշխատանքներ չեն իրականացվի:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



