Պղնձի գինն ընկնում է
ЭКОНОМИКАՊղնձի գինը երկուշաբթի ընկնում է նախորդ օրը գրանցված աճից հետո. ներդրողները շարունակում են սպասել երկար արձակուրդներին Չինաստանում, վկայում են աճուրդների տվյալները, փոխանցում է «Փրայմ»-ը:
Comex բորսայում պղնձի` մարտ ամսվա ֆյուչերսների գինը նվազում է 0.27 տոկոսով` հասնելով 3.6288 դոլարի մեկ ֆունտի դիմաց (մոտ 0.45 կիլոգրամ): Ուրբաթ այս ցուցանիշն աճել է 2 տոկոսով: Լոնդոնի մետաղների բորսայում (LME) ուրբաթ աճուրդների արդյունքում պղնձի մեկ տոննայի արժեքը աճել էր 1.14 տոկոսով` կազմելով 7912.5 դոլար, ալյումինի արժքեը` 1.1 տոկոսով` մինչեւ 2015,5 դոլար, ցինկի արժեքը` 1.47 տոկոսով` մեկ տոննայի դիմաց կազմելով 2665.5 դոլար:
Պղնձի գնի աճը կապված էր ԱՄՆ տնտեսության խթանման եւ համաշխարհային տնտեսության վերականգնման ակնկալիքների հետ: Ներդրողներն ակնկալում էին, որ դա կխթանի պղնձի պահանջարկը:
Շուկաները, միեւնույն ժամանակ, շարունակում են սպասել երկար արձակուրդներին Չինաստանում, որը պղնձի ամենամեծ սպառողն է աշխարհում: Ավանդաբար Նոր տարվա տոնը Չնաստանում լուսնային օրացույցով կապված է զբոսաշրջության գագաթնակետի հետ: Թրեյդերները կանխատեսումներ են անում, թե ինչպես դա կանդրադառնա երկրում կորոնավիրուսային համավարակի հետ կապված իրավիճակի եւ հետեւաբար` պղնձի պահանջարկի վրա: