Լևոն Բաբուջյանը՝ շախմատի առաջին խմբի մրցաշարի հաղթող
СПОРТՏիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ավարտվեց Հայաստանի տղամարդկանց 81-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան: 13 հնարավորից վաստակելով 9 միավոր՝ մրցաշարի հաղթող դարձավ գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը։ 8.5 միավորով 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց գրոսմյաստեր Տիգրան Հարությունյանը, իսկ Մամիկոն Ղարիբյանը 8 միավորով եզրափակեց լավագույն եռյակը։ Վերը նշված 3 շախմատիստները նվաճեցին բարձրագույն խմբի ուղեգրեր։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների գրեթե բոլոր մասնակիցները հայտնի են: Կանանց Բարձրագույն խմբի առաջնությանը կմասնակցեն Մարիա Գեւորգյանը, Սիրանուշ Ղուկասյանը, Սուսաննա Գաբոյանը, Մարիամ Մկրտչյանը, Արփինե Գրիգորյանը, Աստղիկ Հակոբյանը, Նարե Առաքելյանը, Աննա Խաչատրյանը, Վերոնիկա Խաչատրյանը եւ Մարիամ Ավետիսյանը:
Տղամարդկանց մրցաշարի մասնակիցներից հայտնի են 9-ը: Նրանք են՝ Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուել Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյան, Տիգրան Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը եւ Հովհաննես Գաբուզյանը: Մրցաշարերի բացման արարողությունները կկայանան փետրվարի 15-ին, ժամը 15։00-ին, Տ․Պետրոսյանի անվան շախմատի տանը:
Առաջին տուրի պարտիաները կկայանան փետրվարի 16-ին, ժամը 15։00։ Մասնակիցների ներկայությունը բացման արարողությանը պարտադիր է։