Ереван, 25.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հասարակությունը պետք է անցնի ինքնամաքրման ճանապարհով, հասկանա ատելության քայքայիչ լինելը. Միքայել Մինասյան

БЛОГ

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Տելեգրամ»-ի  իր ալիքում գրառում է արել, որում ասվում է․

«Մենե, տեկել, ուփարսին*`ապագա

«Քաղքենու էությունը բարձրը` ցածրով, զգուշությունը՝ վախկոտությամբ, խնայողությունը՝ ագահությամբ, անկեղծությունը՝ կոպտությամբ, բարեկամությունը՝ փոխադարձ պատասխանատվությամբ, սերը՝ դավաճանությամբ փոխարինելն է»․ Ռոլան Բիկով

Հիշյալ մեջբերումը հիանալի նկարագրում է այն, ինչի մասին մենք խոսում էինք հեղափոխական եռերգության առաջին 2 մասերում․ արդարադատությունը փոխարինելով վրեժխնդրությամբ, ռազմական գեներալներին` հավատարիմներով, կորոնավիրուսի դեմ օղիով ու նրբունելիով պայքարելով, մեզ փաթաթված խաղաղասիրությունն ընդունելով և պարտությունը մոռանալով՝ մենք՝ Նիկոլի գլխավորությամբ, աղճատեցինք պետության բուն էությունը։ Փորձելով մոռանալ պարտությունը՝ մենք երաշխավորում ենք, որ Հայաստանի պարտությունների շարքը չի ընդհատվի այնքան ժամանակ, քանի դեռ ցավոտ դասեր չեն քաղվել։

Դժվար է խոսել դասերի մասին և դրան մենթորային երանգ չհաղորդել, հետևաբար, կխոսեմ այն դասերի մասին, որոնք ինքս եմ քաղել։

Առաջինը՝ նիկոլիզմի էության գիտակցումն է և նրա բոլոր դերակատարների դատապարտումը։ Մենք պետք է հասկանանք, որ նիկոլիզմի մեջ մեղավոր է հասարակությունը, այլ կերպ ասած՝ բոլորս։ Դենիկոլիզացիայի մասին ես, երևի, առանձին կգրեմ, բայց եթե կարճ՝ պետք է քաղաքական գնահատական տալ նիկոլականների՝ իշխանության շարունակվող բռնազավթմանն ուղղված բոլոր գործողություններին։ Այստեղ պետք է հասկանալ, որ կան մարդիկ, որոնք հանցագործություններ են կատարել և պետք է դատապարտվեն։ Կան մարդիկ, որոնք այդ ռեժիմի մաս են կազմել, բայց հանցագործություններ չեն կատարել․ պետք է արգելել նրանց մասնակցությունը քաղաքական և հասարակական կյանքին, ինչպես նաև թույլ չտալ պետական պաշտոններ զբաղեցնել։ Եվ կա ամենամեծ շերտը՝ հասարակությունը։ Հասարակությունը պետք է անցնի ինքնամաքրման ճանապարհով, հասկանա ատելության քայքայիչ լինելն ու արարման արժեքը: Եվ մշտապես հիշի այն նողկալի վիճակը, որից հաճույք էր ստանում վերջին երեք տարիներին։

Երկրորդ՝ մենք, որպես հասարակություն, ապացուցեցինք մեր կեղծավորությունը։ Մենք պատրաստ ենք ներել մերոնց բոլոր մեղքերը՝ ուրիշներին մեղադրելով մանրուքների համար։ Պետք է սովորենք չստել, չներել  հիմարներին, հաց չկիսել դավաճանների հետ, ներողամիտ չլինել շանտաժիստների նկատմամբ։

Երրորդ ՝ մենք բոլորս ուզում ենք ոչ թե լինել, այլ երևալ։ Ինտելեկտի, ազդեցության և ապահովվածության արտաքին դրսևորումները մեզ համար ավելի կարևոր են, քան բուն էությունը։ Ապագան, որտեղ ցանկանում ենք մուտք գործել «երկրորդ ձեռքի» «մերսեդես»-ով, կպարզվի «սեքընդ հենդ» է՝ ոչ շատ տեսանելի վայրերում «կարկատներով»։

Չորրորդ՝ մենք արժեզրկեցինք խոսքի և գործի պատասխանատվությունը։ Եվ դա, հավանաբար, ամենադժվարն է․ պատասխանատու լինել ձեր արարքների, խոսքերի համար և, ամենակարևորը, երազանքների համար: Ծեծված իմաստությունը հուշում է, որ դրանք նյութական են՝ թավայի մեջ շերեփի թակոցը, կարծես, տանում էր դեպի պայծառ ապագա, բայց փոխարենը տարավ դեպի Եռաբլուրի գերեզմանները։

Մենք մասշտաբներով աննախադեպ քաղքենության և հանցավոր անգրագիտության փառատոն ենք կազմակերպել։ Երեք տարի մենք խախտել ենք քաղաքակիրթ կյանքի պարզ և հիմնարար սկզբունքները, որոնք ձևակերպվել են դեռևս Լեռան քարոզներում։ Երեք տարի մենք ներողամիտ եղանք այն ամենի նկատմամբ, որի դեմ քրիստոնեական ավանդույթներով դաստիարակված մարդը պետք է պայքարի։ Երեք տարի մենք ազատ էինք մեր կոպտության մեջ։ Ինձ չի զարմացնում այն, որ մենք պատժվել ենք, դա օրինաչափ է, և վախենամ՝ արժանիորեն։ Եվ ես վախենում եմ, որ սա մեր վերջին տնային առաջադրանքն է։ Այն, որից հետո մենք՝ որպես էթնոս, որպես մեկ ամբողջություն, որպես մեր նախնիների գեների կրողներ և նրանց երկրի ժառանգներ, այլևս չենք լինի։

Մեր անգործությունը երաշխիքն է առ այն, որ դա տեղի կունենա։ Դասերը, որոնք մենք նախընտրում ենք անտեսել, մեր վերջին հնարավորությունն են: Մնում է միայն դրանք քամուն չտալ։

* Մենե, տեկել, ուփարսին՝ նշան, որն ուղարկվել է Բաբելոնի թագավոր Վալտասարին և վերծանվել է Հին Կտակարանի Դանիել մարգարեի կողմից. Ահա և բառերի իմաստը. Մենե՝ Աստված հաշվեց քո թագավորությունը և վերջ դրեց նրան, Տեկել՝ կշռված ես կշեռքի վրա և համարվել ես չափազանց թեթև, Ուփարսի՝ բաժանված է քո թագավորությունը և տրված է միդիացիներին և պարսիկներին:

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира