Հայտնի ընկերների սիրառատ շնորհավորանքները Էմմա Մանուկյանի 32-ամյակին
ЛАЙФԴերասանուհի Էմմա Մանուկյանը երեկ նշել է 32-ամյակը: Օրվան ընդառաջ Էմման ֆոտոշարք է մասնակցել ընկերների՝ դերասանուհի Ժաննա Բուտուլյանի, դերասաններ Թելման Խաչատրյանի և Նորայր Եղյանի հետ: Վերջիններս Էմմայի հետ լուսանկարը տեղադրել են իրենց էջերում ու բարեմաղթանքներ գրել:
Ժաննա Բուտուլյանը գրել է. «Նյութական մանր թեմաներից հեռու, սիրուն Էմմուլս, թող բոլոր որակներդ ստանան արժանի գնահատական: Happy Birthday: Կներեք, որ Ձեզ ասում եմ կյանք»:
Թելման Խաչատրյանը, ով «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալում մարմնավորում էր Էմմայի եղբորը, գրել է. «Ծնունդդ շնորհավոր, մեռնեմ ջանիդ, պատահական ոչ մեկ երբեք չի հայտնվում իմ կյանքում: Ես քեզ շատ եմ սիրում ու շատ բան եմ սովորում քեզանից: Հա՛, ու ինքը մենակ ֆիլմում չԷր իմ քույրը, համ էլ կյանքում»:
Նորայր Եղյանը ևս շնորհավորել է Էմմային․ «Որակ, բարով ես ծնվել ու հայտնվել մեր կյանքում:
Հ.Գ. Շորժան «աշխարհայացք» է ու քեզ հետ նույն «աշխարհայացքը» կիսելը կարևոր փաստ է»: