Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Դեմագոգիա ու ստախոսություն՝ ինչպես միշտ. պատրաստ են անգամ զոհաբերել ՀՀ անկախությունը, բայց պահպանել իշխանությունը». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նախօրեին «Իմ քայլը» հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, իսկ իշխող խմբակցությունը շարունակում է աջակցել վարչապետին և կառավարությանը նոյեմբերի 18-ին ներկայացված ճանապարհային քարտեզի իրականացման գործում: Քաղաքագետ Գագիկ Համաբարյանի խոսքով՝ վերոնշյալը առաջին հերթին ստախոսության հերթական բացահայտումն էր: «Որքա՞ն կարող է երկրի վարչապետն անլուրջ լինել, հայտարարել, որ գնում է արտահերթ ընտրությունների, հետո ասել՝ չենք գնում, կամ էլ դեղին մամուլի խմբագրի ոճի մեջ պատճառաբանել, թե դրա պահանջը չկա:

Երկրորդ՝ սա հերթական մանիպուլ յացիան էր՝ հասարակության տրամադրությունները հասկանալու տրամաբանության մեջ: Երրորդ՝ ինքս ի սկզբանե չեմ հավատացել, որ Նիկոլ Փաշինյանը գնալու է արտահերթ ընտրությունների: Ինչո՞ւ, որովհետև վստահ եմ՝ ինքն էլ գիտեր, որ պարտվելու է: Իր վարկանիշը լավագույն դեպքում ընդամենը 20-25 տոկոս է: Եթե անգամ այդ ընտրություններում երկրորդ կամ երրորդ տեղը զբաղեցներ, կհասկանար, որ իր ապագա գործունեությունը քաղաքական դաշտում զրոյական է, որովհետև ով էլ որ հաղթեր, ովքեր էլ որ կոալիցիա կազմեին և գային իշխանության, իրեն ու իր թիմին շատ արագ խաղից դուրս կհանեին և կբանտարկեին որպես դավաճաններ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով այն պատճառաբանությանը, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջը չկա՝ Գ. Համբարյանը հավելեց. «Նախ՝ հետաքրքիր է, թե Ն. Փաշինյանը որտեղի՞ց է դա հասկացել, երբ այնքան է վախենում, որ իր թիկնազորը մի քանի անգամներով ավելացրել է, երբ Արտաշատ գնալուց թատերական ներկայացումներ են կազմակերպում՝ նույն մարդուն տալով տարբեր դերեր: Վախկոտ մարդը հայտարարում է, որ ինքը հասարակության կողմից ընդունված է: Երկրի վարչապետը, որին ուղղակի վռնդում են Սյունիքից, հայտարարում է, որ ընդունված կերպար է: Դեմագոգիա ու ստախոսություն՝ ինչպես միշտ: Ես նաև չեմ բացառում, որ մի օր Ն. Փաշինյանը և իրեն շատ մոտ մի քանի իշխանականներ ծլկեն ՀՀ-ից և իրենց թիմակիցների 98 տոկոսին դարձնեն «որբ»:

Արդյունքում էլ նրանք պատերազմում պարտություն կրելու միակ մեղավորն ու քավության նոխազը կդառնան: Ինչ վերաբերում է «Իմ քայլի» վերոնշյալ աջակցությանը, առհասարակ, մի բան հստակ է՝ նորմալ մարդը չի կարող աջակցել կապիտուլ յանտին: Եթե երկրի ղեկավարը կապիտուլ յացիայի է ենթարկվում, թշնամական երկրին պատերազմ է պարտվում, իր թիմակիցները կա՛մ պետք է հրաժարական տան, կա՛մ փախչեն երկրից: Սա որպես պատմաբան եմ ասում: Հիմա Ն. Փաշինյանի որոշ թիմակիցներ, Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինելով, փորձում են նրա կողքին մնալ: Որոշները դուրս եկան խմբակցությունից, բայց եթե հավատանք այն տեղեկություններին, որ շատերն ուղղակի շանտաժի են ենթարկվում Փաշինյանի որոշ թիմակիցների կողմից, ապա շատ հեշտությամբ դա տեղավորվում է այն տրամաբանության մեջ, որ նրանք պարզապես ստիպված են թիմում մնալ:

Հիմա հասկանալի է, չէ՞, թե ինչու է իր թիմակիցների 95 տոկոսը թերուս ու խնդրահարույց: Պատահական չէ, հատուկ են ընտրել, որ շատ հեշտությամբ վերահսկեն: Վերջին շրջանում նրանց հանձնարարված է նաև ակտիվանալ, հարցազրույցներ տալ, որի արդյունքում ինքնախայտառակվում են. սա էլ է հատուկ գիծ: Նպատակը հանրության ուշադրությունն իրենց առաջնորդից շեղելն է»: Գագիկ Համբարյանը շեշտեց՝ այս ժամանակահատվածը ևս ցույց տվեց, որ Ն. Փաշինյանի համար ամենակարևորն աթոռն է. «Իբրև թե վեցամսյա ճանապարհային քարտեզ ներկայացրեց, հիմա թող ասի՝ մինչ օրս ինչի է հասել: Միակ ձեռքբերումը 750 միլիոն դոլարի նոր պարտատոմսերի թողարկումն է: Ավելացրել է պետական պարտքը, ինչով հպարտանում է:

Այլ բնագավառներում որևիցե ձեռքբերում չեմ տեսնում: Խոսքը թե՛ տնտեսական, թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքականության մասին է: Մեծ հաշվով, մենք իրականում գործ ունենք ոչ թե իշխանության, այլ թուրք- ադրբեջանական տանդեմի շահերը մեր երկրում սպասարկող հակապետական թիմի հետ: Մենք գործ ունենք տարրական ստախոսի, կեղծարարի ու մանիպուլ յատորի հետ:

Նիկոլ Փաշինյանը շատ է սիրում ժողովրդի անունից զառանցել ու իր բոլոր հանցագործությունները գործում է հենց ժողովրդի անունից: Երբ բացահայտվեց, որ պատերազմը շատ արագ ու շատ ավելի բարվոք պայմաններով կանգնեցնելու բազմաթիվ այլ պահեր են եղել, նա պատճառաբանեց, թե ժողովուրդը համաձայն չէր: Դրա համար բացարձակ պետք չէ զարմանալ, որ հիմա կրկին ժողովրդի անունից հայտարարություններ անելով՝ փորձում է իր նույնիսկ ոչ թե թիմային, այլ նեղ անձնական շահերն առաջ տանել: Նիկոլ Փաշինյանը չի վայելում ժողովրդի պարզ մեծամասնության հարգանքը, և իր իշխանությունը պահելու համար պատրաստ է զոհաբերել երկրի անվտանգությունը»: Քաղաքագետը շեշտեց՝ քաղաքական ուժերը շատ պարզ են ասել, որ նրա հրաժարականի պահանջն է դրված: «Զուգահեռ՝ տեսանք, թե Ն. Փաշինյանը և Արարատ Միրզոյանը արտախորհրդարանական որ ուժերի հետ հանդիպեցին: Դա չէ՞ր իրենց զանգվածը:

Մարդ-կուսակցություններ, թեպետ այդտեղ կուսակցություն էլ չկար: Արևմուտքի, ինչ-որ օլիգարխների կողմից հովանավորվող քաղաքագետներ, նախկին քաղաքական գործիչներ, որոնք ընտրակաշառքի հայրերն են համարվում: Նույնիսկ մսուր-մանկապարտեզում կամաչեին նման անձանց հետ հանդիպել ու դա ներկայացնել որպես կոնսուլտացիա քաղաքական ուժերի հետ: Իսկ արտահերթի թեման չի փակվել, չի էլ կարող փակվել: Նախ՝ հաշվի առնելով Ն. Փաշինյանի հեղհեղուկ էությունը: Նկատենք, որ հայտարարությունն արել է ոչ թե ինքը, այլ «Իմ քայլը»: Հատուկ տեղ է թողել: Չի բացառվում՝ վաղը-մյուս օրն իրեն հատուկ ոճով ասի՝ դա ես չեմ հայտարարել, «Իմ քայլն» է հայտարարել, և ես կողմ եմ արտահերթին: Ի դեպ՝ հավելեմ, որ նման հայտարարությամբ քայլիստները ցույց տվեցին, որ ուղղակիորեն սարսափում են Ռոբերտ Քոչարյանից:

Հիմա, մեծ հաշվով, ընդդիմությունը պետք է շարունակի պահանջել կապիտուլ յանտ վարչապետի հրաժարականը. ոչ մի արտահերթ ընտրությունների մասին խոսք լինել չի կարող, և ընդդիմությունը չպետք է փոխի իր ծրագրերն ու հայացքներն այս հարցի վերաբերյալ»,-ասաց նա՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող արդար ընտրություն կազմակերպել: «Նա այդ ընտրությունները կազմակերպելու է վերարտադրվելու համար: Ինքը վախենում է, որ չի կարող վերարտադրվել անգամ կեղծիքների միջոցով, դրա համար այս պահին քայլիստների միջոցով հայտարարում է, որ արտահերթ ընտրությունների պահանջ չկա: Մյուս կողմից՝ Ն. Փաշինյանը բացահայտ արհամարհում է հասարակության գրագետ, բանիմաց շերտին, ինչպես նաև հոգևորականությանը, ինչը չենք կարող ասել ժեխի մասին: Ն. Փաշինյանն ընդամենը ցույց տվեց, որ ժեխապետ է: Նրան հենց ժեխն է սատարում, որի 95 տոկոսը քաղաքականապես տգետ է, առաջնորդվում է հույզերով ու կուլ գնում մանիպուլ յացիաներին»,-հավելեց նա:

Գագիկ Համբարյանի խոսքով, երկրում ստեղծված իրավիճակի շարունակությունը վտանգ է առաջին հերթին արտաքին քաղաքական դաշտի տեսանկյունից. «Մենք ամբողջովին արհամարհված ենք այդ դաշտում, Փաշինյանին ոչ ոք բանի տեղ չի դնում: Նա չի կարող արտաքին դաշտում բարձրացնել իր ձայնն ու մեր հասարակությանը հուզող հարցերը լուծել: Նա այնքան չկա, որ հայկական բեռնատարների վրա հարձակվում են, ինքն ու իր իշխանությունը ծպտուն չեն հանում: Վերջերս էլ Ղազախստան գնաց: Բացի վարչապետից, որևիցե մեկը իր հետ հանդիպելու ցանկություն հայտնե՞լ է: ԵԽԽՎ իր պատվիրակները կարողացա՞ն գերիների հարցը բարձրաձայնել ու այն լիագումար նիստի օրակարգ մտցնել:

Արտաքին դաշտում մենք ուղղակի վտարանդի պետության կարգավիճակում ենք: ՀՀ-ին խղճում են, ասում՝ մենք ցավում ենք, որ այդպես եղավ: Սոցիալ-տնտեսական իրավիճակն ավելի է վատթարանալու, իսկ ներքաղաքական իրավիճակը մշտապես լարված է լինելու, քանի դեռ այս թիմը շարունակում է ղեկավարել Հայաստանը: Քանի դեռ նրանք իշխանության են, մենք նման իրավիճակում ենք լինելու, որովհետև իրենք պատրաստ են անգամ զոհաբերել ՀՀ անկախությունը, բայց պահպանել իշխանությունը»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%