Հրդեհ` Երևանի Մաշտոցի պողոտայում․ մեկ մարդ ծխահարված վիճակում հոսպիտալացվել է
ОБЩЕСТВОՓետրվարի 9-ին, ժամը 15։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 20 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկի (մոտ 60 քմ) հյուրասենյակում (մոտ 20 քմ)։
Փրկարարները բնակարանից ծխահարված վիճակում դուրս են բերել Ա․ Կ․-ին (մոտ 45 տարեկան) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, ապա՝ «Արմենիա» ՀԲԿ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։01-ին, մարվել՝ 16։14-ին։ Այրվել է հյուրասենյակը (20 քմ)՝ գույքով։
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



