Եղիպատրուշում արջը հարձակվել է եւ ոչնչացրել մեղվի փեթակները. գյուղացիները վախեցած են
ОБЩЕСТВОԱրագածոտնի մարզի Եղիպատրուշի գյուղում հունիսի 25-ին, գիշերը, արջը մտել է բնակիչներից մեկի տուն ու վնասել մեղվի փեթակները: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց գյուղապետ Մարզպետ Գրիգորյանը:
Նա նշեց, որ արջը շուռ է տվել համագյուղացի Արեւշատ Հովհաննիսյանի մեղվի փեթակները, կերել մեղրը, մի մասն էլ հետը տարել: Գյուղապետն ասաց, որ համագյուղացին ապրում է սոցիալական ծանր պայմաններում, երեք անչափահաս երեխա ունի, կինը մահացել է քաղցկեղից, օրվա հացը մի կերպ է վաստակում, հույսը մեղուների փեթակն է, որը արջը վնասել:
Գյուղացիները վախեցած են եւ չգիտեն՝ ինչպես արջի դեմն առնել:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



