«Բանդանա». հովիվների պաշտպանիչ միջո՞ց, թե՞ նորաձևության տարր․ «Փաստ»
ЛАЙФ«Փաստ» օրաթերթը գրում է
Բանդանան շալատիպի գունավոր ժապավեն կամ թաշկինակ է: Ի սկզբանե դրանք օգտագործվել են որպես փոշուց պաշտպանվելու միջոց: Սակայն անհայտ է, թե կոնկրետ ովքեր են եղել դրանց ստեղծողները: Ենթադրվում է, որ առաջին նման նախշազարդ թաշկինակներն օգտագործել են հնդիկ բանվորները 1314-րդ դարերում: «Բանդանա» հնդկերենից թարգմանաբար նշանակում է «կապել»: Բացի այդ, բանդանաներ կրել են իսպանացի հովիվները (իսպաներեն banda նշանակում է ժապավեն), իսկ մի փոքր ուշ՝ ամերիկյան կովբոյները : Նրանք այդ շալերով ծածկել են իրենց պարանոցը՝ պաշտպանվելով արևից, և բարձրացրել են դեմքներին այն ժամանակ, երբ անասուններին քշելու ժամանակ անհրաժեշտ էր պաշտպանել աչքերը փոշուց:
Այդ հովիվները չէին էլ կարող պատկերացնել, որ հեռավոր ապագայում բանդանաները իրենց հետնորդների համար կդառնան հագուստի նորաձև լրացումներ: Բացի այդ ամենը, կան նաև միջնադարյան գրառումներ առ այն, որ ծովահենները իրենց գլխին կապել են քառակուսի թաշկինակներ: Եվ նրանք դա արել են այն պատճառով, որ երկար ճանապարհորդությունների ընթացքում աճած մազերը չխանգարեն կռվել մարտերում: Բացի ծովահեններից, ավազակները ևս կրել են բանդանաներ: Նրանք դրանցով ծածկել են դեմքերը: 20-րդ դարի 90-ականների վերջին ԱՄՆ-ի «Crips» և «Bloods» ամենամեծ գանգստերական խմբերը նույնիսկ պաշտոնապես են բանդանաներն ընդունել որպես իրենց անդամ ն ե րի հագուստի պաշտոնական տարր:
Բանդանաների արտադրության համար օգտագործվում են նախշազարդ բազմագույն կամ մոնոխրոմատիկ գործվածքներ, իսկ ամենալավը համարվում է բամբակյա գործվածքը, քանի որ այն հարմար է օգտագործման համար ինչպես շոգ, այնպես էլ ցուրտ եղանակին: Բացի այդ, բամբակե կտորի վրա հեշտ է նախշազարդում իրականացնել: Ներկայումս բան դ ա ն ա ն ե րը վստահորեն գտնվում են նորաձևության տարրերի շարքում: Թե՛ կանայք և թե՛ տղամարդիկ կրում են բանդանաներ՝ հիմնականում այն կապելով այնպես, որ հանգույցը լինի գլխի հետևում: Բայց կարող են լինել նաև այլ տարբերակներ, օրինակ՝ բանդանան կարելի է կապել գոտկատեղին, պարանոցին կամ անգամ դաստակին:
Հրշեջները ևս հաճախ են օգտագործում բանդանաներ, քանի որ դրանով ծածկելով դեմքը՝ պաշտպանվում են ծուխ ներշնչելուց: Ռազմական գործողությունների մասնակից զինվորները ևս երբեմն բանդանաներ են օգտագործում՝ աչքերը քրտինքից պաշտպանելու համար: Նույն պատճառով բանդանաները հարգի են սպորտային խաղերում կամ պարողների մոտ: Ավելին, բանդանան ոչ միայն զգեստապահարանի զարդարանք է, այլ նաև կարող է խոր իմաստային խորհրդանշան դառնալ: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ սիմվոլիկա է նկարված դրա վրա:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում