Գվարդիոլան չի պատրաստվում փոխել «Բավարիայի» խաղաոճը
СПОРТ«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարվել իր խաղային փիլիսոփայությունից:
Գվարդիոլայի նախընտրած խաղաոճը, որը հիմնված է գնդակի տեղաշարժի վերահսկողության վրա, սկսել են քննադատել Բունդեսլիգայի 15-րդ տուրի՝ Մյոնխենգլադբախի «Բորուսսիայի» հետ հանդիպումից հետո. մյունխենյան թիմը պարտվել էր 1:3 հաշվով:
-Երբ ես սկսել եմ աշխատել «Բավարիայում», թիմը սկսել է քիչ գոլեր բաց թողնել և մրցակիցներին թույլ չի տվել շատ վտանգավոր պահեր ստեղծել: Այս ամենին մենք հասել ենք գնդակի տեղաշարժը վերահսկելու շնորհիվ: Մենք գրեթե միշտ հաղթում ենք 5:0 հաշվով, իսկ պարտությունները լինում են տարին մեկ անգամ. դա, հավանաբար, նորմալ է,-Գվարդիոլայի խոսքը մեջբերված է «Sport1»-ից:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



