Կանադուհին ցուցադրել է, թե ինչպիսին է եղել տասնյակ պլաստիկ վիրահատություններից առաջ (լուսանկարներ)
ФОТО24-ամյա կանադուհին, ով ներկայանում է Մարիա Մագդալենա անունով, տասնյակ պլաստիկ վիրահատությունների է ենթարկվել և անճանաչելիորեն կերպարանափոխվել: Ինստագրամի մոդելը մի քանի անգամ կատարել է քթի պլաստիկ վիրահատություն, հոնքերի ձգում, մեծացրել է կուրծքը, հետույքը, շուրթերը և նույնիսկ սեռական օրգանները:
Մոդելն Instagram-ում խոստովանել է, որ ցանկանում է` իր շուրթերը երբեք չփակվեն ու այնքան մեծ լինեն, որ դիպչեն քթի ծայրին: Աղջիկը նաև ցույց է տվել, թե ինչպիսին են եղել իր շուրթերը պլաստիկ վիրահատությունից առաջ, գրում է Daily Star-ը:
Պարբերականի հաղորդմամբ` Մարիան առաջին անգամ վիրահատության է դիմել 21 տարեկանում: Նա նաև հրապարակել է լուսանկար, որտեղ երևում է իր դեմքը կերպարանափոխությունից առաջ:
Աղջիկը խոստովանել է, որ պլաստիկ վիրահատությունը դարձել է իր կյանքի անբաժանելի մասը և չի պատրաստվում հրաժարվել դրանից: