Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Չեն դիմանում գայթակղությանը և ցանկանում են ունենալ կառավարելի կրթական համակարգ»․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կրթական ոլորտը պարբերաբար հայտնվում է օրվա իշխանությունների թիրախում։ Կատարվող փոփոխությունները կա՛մ ժամանակին կյանքի չեն կոչվում, կա՛մ էլ ուղղակի ունենում են դեկլարատիվ բնույթ։ Վերջին շրջանում ականատես ենք լինում, որ մարզերում և մայրաքաղաքում գործող դպրոցների տնօրենների ընտրության արդյունքները չեն ընդունվում կոլեկտիվների, ծնողների և աշակերտների կողմից։ Թերևս առաջացող այս խնդրին լուծում տալու համար կառավարության հերթական նիստում որոշում է կայացվել վերացնել հաղթող չունենալու դեպքում ԿԳՄՍ նախարարի կամ փոխվարչապետի կողմից թեկնածուներից մեկին տնօրեն նշանակելու կարգավորումը։ Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը նշում է՝ նախորդ կարգը բազմաթիվ տարակարծությունների տեղիք էր տալիս։

«Փորձագիտական, նաև մանկավարժների և ուսուցիչների շրջանում կային խոսակցություններ, որ այդ կարգն իրեն չի արդարացնում։ Այն ուներ մի քանի թերություն։ Առաջինը՝ հնարավորություն էր տալիս, ըստ էության, դպրոցի հետ կապ չունեցող որևէ մեկին, որը կարող էր, օրինակ՝ դպրոցի զարգացման ծրագիրն արտագրել ինչ-որ մեկից կամ էլ գրել տալ և դրանով ունենալ մեծամասնություն խորհրդում, որն էլ ընտրում է դպրոցի տնօրենին, ձայների մեծամասնություն ստանալով՝ դառնալ տնօրեն։ Դա թույլ էր տալիս տեղական իշխանություններին յուրաքանչյուր դպրոցում ունենալ իր «մարդը»։ Նրանք էին ձևավորում այդ խորհուրդները և, առանց հաշվի առնելու, թե տվյալ մարդն ինչպիսի պատրաստվածության մակարդակ ունի, ինչ կապ ունի այդ դպրոցի և համայնքի հետ, կարող էին ուղղակի տնօրեն ընտրել։ Հասունացել է այն պահը, որ ամբողջությամբ վերանայվի տնօրենների ընտրության կարգը և արտաքին միջամտությունը հնարավորինս պակասեցվի։ Չնայած այդ գայթակղությունից չէին հրաժարվում ո՛չ նախկին, ո՛չ ներկա իշխանությունները։ Սա բոլորն էլ դիտարկել են որպես քաղաքական լրացուցիչ լծակ ունենալու հնարավորություն և, կարելի է ասել, որ հարյուր տոկոսով օգտագործել են այդ լծակը՝ ունենալու դրածո տնօրեններ, որոնց միջոցով հնարավոր կլիներ կառավարել դպրոցը և ամբողջ համայնքը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը։

Ընդգծում է՝ անհրաժեշտ է փոխել նաև խորհուրդների ձևավորման կարգը և հնարավորություն տալ, որպեսզի դպրոցն ավելի մեծ ներկայացվածություն ունենա կառավարման խորհրդում։

«Այդ դեպքում դպրոցական համայնքն ավելի մեծ ազդեցություն կունենա տնօրենի ընտրության հարցում, քան մարզպետարանները, ՏԻՄ-երը, պետական կառույցները։ Պետք է անդրադարձ կատարվի նաև հավաստագրերի տրամադրմանը, այս հարցում կան բազմաթիվ թերություններ։ Ստացվում է այնպես, որ դպրոցների տնօրենների թեկնածուները կարող են անգիր անել որոշ թեստեր և դրանք լրացնելով՝ ստանալ հավաստագիր։ Այսինքն՝ կրթության ոլորտում կառավարման որևէ փորձ չունենալով, դառնալ դպրոցի տնօրեն, ինչն անթույլատրելի է»,-նշում է մեր զրուցակիցը։

Օրերս ԱԺ-ում քննարկվում էին բարձրագույն կրթության և գիտության վերաբերյալ օրենքում կատարվող փոփոխությունները։ Կիզակետում էին երկու՝ ԵՊՀ-ին հատուկ կարգավիճակ տալու և բուհերի ռեկտորների ընտրության կամ նշանակման հարցերը։ Երկրորդ հարցի հետ կապված կարծիք են հայտնում, որ փորձ է արվում նվազեցնել բուհերի ինքնավարությունը, մասնավորապես՝ ռեկտորին ընտրելու է կառավարման խորհուրդը, որի հինգ անդամի նշանակելու է կառավարությունը։ Մխիթարյանն ասում է՝ ցանկանում են անել նույնը, ինչ դպրոցների դեպքում է։

«Սա այսօրվա կառավարության քաղաքականությունն է։ Բուհերը կախման մեջ են ընկնելու լիազոր մարմնից և թե ով է զբաղեցնում այդ լիազոր մարմնի ղեկավարի՝ նախարարի պաշտոնը։ Գիտենք, որ նախարարի պաշտոնը Սահմանադրությամբ, օրենքներով քաղաքական պաշտոն է, այսինքն՝ նա նշանակվում է քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունից անմիջապես հետո։ Ինչ-որ ուժ եկավ իշխանության, նրա կողմից նախարարի պաշտոնում նշանակված անձը լիազորություն է ստանում նշանակելու և, ըստ էության, իրենից կախման մեջ դնելու բոլոր բուհերի ռեկտորներին։ Եթե նախնական տարբերակում բուհը և լիազոր մարմինը հավասար ներկայացվածություն ունեին կառավարման խորհրդում, ապա այս դեպքում խորհրդի հինգ անդամի նշանակելու է կառավարությունը»,-ընդգծում է փորձագետը։Փաստում ենք՝ իշխանությունները ցանկանում են վերահսկելի դարձնել կրթական համակարգը։

«Որևէ մեկը չի դիմանում այդ գայթակղությանն՝ ունենալու կառավարելի կրթական համակարգ։ Ասեմ՝ ինչու։ Մեր հասարակության ակտիվ զանգվածը՝ մտավորականությունը կենտրոնացած է բուհերում, գիտական կազմակերպություններում։ Օրենքի այս նախագծով, որն ընդունվեց առաջին ընթերցմամբ, այն վերցվում է համակարգման տակ, այսինքն՝ որևէ կերպ չես կարող ինքնուրույն շարժվել։ Էլ ի՞նչ ինքնավարության և ազատության մասին խոսել բուհերի մակարդակում, եթե բոլորս ապրում ենք այս հասարակությունում և գիտենք, թե ինչ նշանակություն ունի ռեկտորն այդ բուհի կառավարման խնդիրներում, ըստ էության, ամեն ինչ կախված է նրանից, նա էլ կախված է նախարարից կամ կառավարման խորհրդից։ Ստացվում է, որ իշխանությունն այս քայլով փորձում է իր ազդեցության ներքո պահել մտավորականությանը, հասարակության ակտիվ զանգվածին, որի մեջ կարևոր նշանակություն ունեն նաև ուսանողները»,- շեշտում է փորձագետը:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%