Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Նույնիսկ լավ բանն այս իշխանությունն այնպես է կազմակերպում, որ վատ է ստացվում». Դավիթ Ափոյան

ИНТЕРВЬЮ

ԵՊՀ ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանի կարծիքով՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նոր նախագծում բազմաթիվ վիճահարույց կետեր կան:

«Նախնական քննարկումներ շահառու կողմերի հետ չեն եղել, տվյալ պարագայում՝ բուհերի կարծիքները, մեծ հաշվով, տեղ չեն գտել նախագծում: Այս օրենքի նախագիծը մշակվել է նեղ խմբի կողմից, որն ունի իր քաղաքական նպատակները, որոնց օրենքի նախագծի ընդունումից հետո բոլորս ականատես կլինենք: Օրենքն ունի մի շարք վիճելի կետեր, նախ՝ այն ոչ թե տալիս է ինքնավարություն բուհերին, ինչպես սահմանված է Սահմանադրության 38-րդ կետով, այլ սահմանափակում է բուհերի ինքնավարությունը: Հոգաբարձուների խորհուրդը, եթե այս պահին գործող օրենքով բաղկացած է 32 անդամից՝ 8 ուսանող, 8 դասախոս, 8 կառավարության և 8 լիազոր մարմնի ներկայացուցիչներ համամասնությամբ, իսկ նոր օրենքի նախագծով ամբողջությամբ փոխվում է, և որևէ հիմնավորում չի տրվում: Նոր օրենքով կառավարման խորհուրդը պետք է բաղկացած լինի 9 անդամից, որից 5-ին ներկայացնելու է լիազոր մարմինը՝ ԿԳՄՍ ներկայացուցիչներից, իսկ 4-ին ներկայացնելու է բուհը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Դավիթ Ափոյանի խոսքով՝ եթե գործող նախագծով հոգաբարձուների խորհրդում կային 16 արտաքին և 16 ներքին ներկայացուցիչներ, ապա այս օրենքի նախագծով՝ իշխանության ներկայացուցիչներն ունեն մեծամասնություն.

«Սա այն հիմքով է հիմնավորվում, որ քանի որ կառավարությունն է հիմնադիրը, նա էլ պետք է կառավարի բուհը, հիմնական մեծամասնություն կազմի կառավարման խորհրդում. Հարգելիներս, այդ դեպքում ո՞ւր մնաց ինքնավարությունը, որը Սահմանադրությամբ է սահմանվում»:

Նա համոզմունք հայտնեց, որ այս ամենն ուղղված է ռեկտորի ընտրություններին. «Վերջին 2.5 տարվա ընթացքում ի՞նչ տեսանք՝ գործող ռեկտորներին վարկաբեկելով՝ հրաժեշտ տվեցին, փորձեցին կազմակերպել նոր ընտրություններ, ու բոլոր տեղերում, որտեղ, թերևս, կարողացան ընտրությունները կազմակերպել՝ ուղեկցեցին վիճահարույց հարցերով, օրինակ՝ Տնտեսագիտական համալսարանը: Սա խոսում է իշխանության տկարության մասին, որովհետև պարզից էլ պարզ է, որ փորձում են իշխանություն հաստատել բուհի վրա: Քանի որ չեն կազմակերպում, նշանակում է՝ չունեն հավատարմության երդում տված անձ՝ որպես ռեկտորի թեկնածու»:

Հարցին՝ այդ դեպքում իմաստը ո՞րն է փոփոխություն անելու, եթե ռեկտորի թեկնածու, այսպես թե այնպես, չունեն, նա պատասխանեց. «Այս սկզբունքով ևս մեկի ֆիլտր են ավելացնում, որպեսզի կարողանան հավատարմության երդում կորզել նոր ռեկտորից: Նոր օրենքի նախագծով ասվում է, որ հերիք չէ՝ կառավարման խորհրդում մոտավորապես 60 տոկոս ձայներ ունեն, մի հատ էլ՝ ավելացրել են մի խողովակ, որ հոգաբարձուների խորհուրդը պետք է առաջադրի մինչև 3 թեկնածուի, որոնցից նախարարը պետք է որոշից, թե ով լինի ռեկտոր: Այստեղ ընդհանրապես ոչնչացված է բուհական ինքնավարությունը»:

Դավիթ Ափոյանը նկատեց, որ նույնիսկ հիմա հոգաբարձուների խորհրդի նիստերի ժամանակ, երբ օրակարգային առաջին հարցը վերաբերում է որևէ ընտրության, ապա խորհրդի 32 անդամները ներկա են լինում, բայց երբ այլ հարց է քննարկվում, կառավարության ներկայացուցիչները դուրս են գալիս. «Օրակարգը երբ սպառվում է, արդեն ներկա են լինում միայն 8 դասախոսները և 8 ուսանողները: Վառ օրինակը  հոգաբարձուների խորհրդի վերջին նիստն էր՝ 18 անդամ էին մնացել, որից 16-ը բուհի ներկայացուցիչներն էին: Նրանք հիմնավորում են, որ՝ զբաղված էինք. Եթե ունեք զբաղմունք, մի՛ եկեք, դա անհարգալից վերաբերմունք է բուհի հանդեպ, երբ դու գալիս ես մայր բուհի հոգաբարձուների խորհրդի նիստին, որտեղ որոշվում է բուհի ճակատագիրը, արհարամարհական դուրս ես գալիս, ուրեմն՝ դու իրավունք չունես այդտեղ գտնվելու, էլ չեմ ասում՝ ռեպլիկներ թողնելով ես դուրս գալիս»:

Անդրադառնալով պատերազմին մասնակցած անձանց երեխաներին և պատերազմի մասնակից ուսանողներին տրվող փոխհատուցումներին՝ նա հետևյալն ասաց. «Տպավորություն է, որ նույնիսկ լավ բանն այս իշխանությունն այնպես է կազմակերպում, որ վատ է ստացվում: Այն քաղաքացիները, ովքեր մասնակցել են հայրենիքի պաշտպանությանը, պետք է գնահատված լինեն մաքսիմալ՝ հնարավոր և անհնարին բոլոր միջոցներով:

Ուսանողների պարագայում մշակվեց աջակցության ծրագիր, որը սահմանեց մի չափանիշ, ըստ որի՝ այն ուսանողները, ովքեր մասնակցել են ռազմական գործողություններին, պետք է ունենան համապատասխան նշում զինվորական գրքույկներում, որի համար կստանան ուսման վարձի 1 կիսամյակի համար նախատեսված ամբողջական փոխհատուցում:

Նախ սկսենք այնտեղից, որ՝ ինչո՞ւ մեկ կիսամյակի համար:

Տեսեք՝ ես անձամբ մասնակցել եմ պատերազմական գործողություններին, ու այն ուղղությամբ, որում մասնակցել եմ, զորամասը, ցավոք, մնաց թշնամու տիրապետության տակ: Այն ամբողջ թղթաբանությունը, որը կարող էր հավաստել, որ ես եղել եմ այս մարտական գործողությունների մասնակից, մնաց զորամասի տարածքում կամ ընթացքում վերացվեց: Հիմա արդյո՞ք արդար պատասխան է ինձ ու իմ նման կարգավիճակ ունեցող մարդկանց հանդեպ, երբ չկա հավաստող փաստաթուղթ, ինչի հիման վրա զինվորական գրքույկում նշում չի լինի, ինչը նաև հետագայում արտոնություններ չի տա: Ես հուսով եմ, որ այդ հարցը կկարգավորվի, որովհետև տվյալ զորամասի ղեկավար կազմը նվիրված աշխատանքներ է կատարում»:

Նա նշեց, որ նման կարգավիճակ ունեցող ուսանողների բողոքները հիմա շատ չեն բարձրաձայնվում, որովհետև բուհի հետ պայմանավորվածություն ունեն, որ մինչև մարտ ամիս ուսման վարձերի հարցով հիմնական շահառուներին չեն անհանգստացնի. «Մինչ այդ այդ հարցը կլուծվի՞, թե՞ ոչ, Աստված գիտի»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%