Այս քաղաքականությունը պետությանը դեֆոլտի է տանում
ЭКОНОМИКАՊատերազմից հետո կառավարությունն առաջին հերթին պետք է գույքագրեր պատերազմի հետևանքով առավել շատ վնաս կրած տնտեսության ճյուղերը և հասցեական աջակցություն ցուցաբերելու միջոցառումների ցանկ մշակեր, հետո նաև իրականացներ: Սակայն 3 ամիս է անցել, բայց նման բան տեղի չի ունենում: Բազմաթիվ տնտեսագետներ ահազանգում են ստեղծված մտահոգիչ վիճակի մասին: Առավել խնդրահարույց է 750 միլիոն դոլարի պարտատոմսեր՝ եվրոբոնդեր թողարկելու կառավարության որոշումը: Իշխող խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ասում է՝ եթե պարտք չվերցնենք՝ թոշակներն ու աշխատավարձերն ինչպե՞ս ենք վճարելու: Այսինքն կառավարությունը պարտք է ներգրավվում, որ ընթացիկ ծախսեր սպասարկի:
Հիմա լսենք մասնագետներին. Օրինակ, տնտեսագետ, «Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանը, շատ վտանգավոր քայլ է համարում պարտքեր վերցնելը և ընթացիկ ծախսեր սպասարկելը: Ըստ նրա՝ այս քաղաքականությունը պետությանը դեֆոլտի է տանում, այս քաղաքականության հետևանքով տնտեսությունը կարող է պայթել: Անդրադառնալով 750 միլիոն դոլարի պարտատոմսեր՝ եվրոբոնդեր թողարկելու որոշմանը՝ Նաիրի Սարգսյանը նշում է.
Շարունակությունը՝ տեսանյութում: