Ի՞նչ մեթոդների են դիմել կանայք 100 տարի առաջ կուրծքը մեծացնելու համար
ЛАЙФՀանուն նորաձևության ինչ զոհողությունների ասես չեն դիմում կանայք: Ինչ զոհաբերությունների են դիմում կանայք գեղեցիկ, ժամանակակից ու ցանկալի տեսք ունենալու համար,-գրում է Past.am-ը:
Իսկ բնությունը նրանց տարբեր է ստեղծել՝ ցավոք, ոչ բոլոր կանայք ունեն համընդհանուր գեղեցկության չափանիշների մեջ տեղավորվող արտաքին: 
Ահա 19-րդ դարում կանայք նույնպես ստիպված էին որոշ բարդ խնդիրներ լուծել՝ ի՞նչ անել, եթե բնությունից օժտված չեն փարթամ կրծքով: 
Այն ժամանակվա ամսագրերը լի են եղել դեղահաբերի ու քսուքների գովազդով, որոնք միտված են եղել կանացի արտաքին թերությունների վերացմանը: Օրինակ՝ առաջարկվել է «կրեմ կրծքի համար», որը քսվել է կրծքի մաշկին: Գովազդը պնդում էր, որ եթե կրեմը պարբերաբար օգտագործվի, ապա կախարդական արդյունքների կարելի է հասնել:
Ֆրանսիայում լայնորեն գովազդվում էին «Արևելյան հաբերը», որոնք մեծացնում էին կուրծքը: Եթե հաբերն ու քսուքները չէին կարողանում լուծել իրենց առաջադրված խնդիրը, ապա օգնության էր գալիս Princess Bust Developer սարքը, որը պետք է օգներ ազատվել թոռոմած մաշկից: 
Տարբեր մեթոդների օգնությանը կանայք դիմել են: Նրանք, ովքեր չէին կարողանում ցանկալի արդյունքի հասնել կրեմների ու քսուքների օգնությամբ, դիմում էին դերձակների օգնությանը:
Այսպես, 1860-ականներին կրծքին համապատասխան ծավալ հաղորդելու համար կրծքի հատվածում կարվում էր բամբակ կամ անգամ ռետինե ներդիր էր ամրացվում: 
Երբեմն խորամանկ կորսետներ էին կարվում:
Ավելի ուշ օգնության եկավ պատենտավորված Lemon Cup «կուրծքը մեծացնող կորսետը»




