Պղինձը վաճառվում է առավելագույնին մոտ՝ համաշխարհային տնտեսության աճի հույս ունենալով
ЭКОНОМИКАԵրկուշաբթի առավոտյան պղնձի գինն աճում է եւ վաճառվում 2012 թվականից ի վեր առավելագույն գնով, ներդրողները լավատեսորեն են գնահատում համաշխարհային տնտեսության վերականգնման հեռանկարները, վկայում են սակարկությունների տվյալները:
Comex բորսայում պղնձի մարտյան ֆյուչերսների արժեքը աճել է 0,23 տոկոսով՝ ֆունտի դիմաց (մետ 0,45 կգ) հասնելով մինչեւ 3,6873 դոլարի:
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) ուրբաթ կայացած սակարկությունների արդյունքներով մեկ տոննա պղնձի արժեքը՝ եռամսյա մատակարարումներով աճել է 0,62 տոկոսով, մինչեւ 8332 դոլար, ալյումինի տոննայի արժեքը՝ 0,48 տոկոսով, մինչեւ 2089,5 դոլար, ցինկի տոննայի արժեքը՝ 1,6 տոկոսով, մինչեւ 2834 դոլար:
Պղնձի գները շարունակում են վստահ աճ ցուցադրել համաշխարհային տնտեսության վերականգնման հեռանկարների բարելավման ֆոնին, ինչն իր հերթին առաջացել է կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումների մեկնարկով եւ ամբողջ աշխարհում կարանտինային սահմանափակումներն աստիճանաբար հանելով: