London Chess Classic. Լեւոն Արոնյանի վերջին մրցակիցն առաջատարն է
СПОРТԼոնդոնում ավարտին մոտեցող շախմատային սուպերմրցաշարում դեկտեմբերի 13-ին տեղի կունենա վերջին տուրը, որում Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:
Վերջին տուրի պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 16:00-ին:
Նախորդ 8 տուրերում հայկական շախմատի առաջատարը խաղացել է 7 ոչ ոքի եւ տարել մեկ հաղթանակ ու 4.5 միավորով բաժանում է 3-5-րդ տեղերը: Առաջատարներն են Մաքսիմ Վաշյե-Լագրավը եւ հոլանդացի Անիշ Գիրին, որոնք հավաքել են 5 միավոր:
London Chess Classic, 9-րդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան, 2788) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2773)
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2796) - Անիշ Գիրի (Հոլանդիա, 2784)
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2834) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան, 2747)
Մայքլ Ադամս (Անգլիա, 2737) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2787)
Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2793) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա, 2803)