Ереван, 30.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Եթե այս եռացող լավան ժայթքի, իր ճանապարհին ամեն ինչ ավերելով առաջ կգնա»․ «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, գրականագետ Սերժ Սրապիոնյանն ասում է՝ շաբաթներ առաջ, երբ զրուցում էին մի քանի մտավորականներով, հանգել են եզրակացության, որ բացասական մոտեցում կա կուսակցականության գաղափարի վերաբերյալ, ինչի մեջ իրենց մեղքի չափաբաժինն ունեն նաև կուսակցությունները: «Որպես անհատներ, մասնակցում էինք «17+1» ձևաչափով ընդվզմանը, որովհետև հասկանում էինք՝ այս աղետից դուրս գալը գերմարդկային ճիգեր է պահանջելու մեր ժողովրդից: Բայց մտավորականների այս անտարբերությունը նաև վիրավորական էր, որոշեցինք նրանց արթնացնել: Ընտրվեց Խրիմյան Հայրիկի «Վասնզի ձայն հայրենյաց հղեցի առ աշխարհ» թևավոր խոսքից «Ձայն հայրենյաց» հատվածը, որը դարձավ մեր նախաձեռնության խորհրդանշական անունը: Մեզ համար էլ էր անակնկալ, որ համակիրների մի վիթխարի խումբ հավաքվեց:

Երևանյան մեր հանդիպումներին մինչև երեք հարյուր մտավորականներ, հայտնի դեմքեր են մասնակցում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սրապիոնյանը՝ ներկայացնելով «Ձայն հայրենյաց» նախաձեռնությունը: Այսօր արդեն նախաձեռնության մասնակիցները մարզային հանդիպումներ են ունենում: Գրականագետը նշում է՝ իրենց համոզմամբ, մարզերում լրատվության խիստ պակաս կար: «Դա ապացուցվեց նրանով, որ իշխող վարչախումբը լրատվամիջոցներից շատերը, որոնք իրական և ճշմարիտ լրատվություն էին սփռում, փակեց կամ սահմանափակեց նրանց հասանելիությունը: Մեր առաջին այցելությունը եղավ Վանաձոր, որտեղ հանդիպեցինք Լոռու մարզի մի շարք մտավորականների հետ: Այնտեղ ծավալված զրույցը մեզ զարմացրեց՝ դժգոհության բարձր մակարդակ, ներկայացվող փաստարկներ և այլն, իսկ Գյումրիում քննարկումը շիկացած կաթսայի էր նման:

Բոլոր մարզերում, ուր այցելել ենք, մեկ բան հստակ է՝ մարդիկ հասկացել էին, որ հարվածն ուղղված է եղել գլխավոր զարկերակին՝ մշակութային նկարագրին: Որոշվեց տեղերում ստեղծել մտավորականների խորհուրդներ, որոնք ի մի կբերեն մարդկանց, կորոնեն ուղիներ, կանեն առաջարկներ, և կորոշենք մեր հետագա անելիքը: Մեր համերաշխությունն ենք հայտնել բոլոր կառույցներին և ուժերին, բոլորս հավաքվում ենք մեկ նպատակի շուրջ՝ աղետներ բերող, ազգակործան, հայ ժողովրդի պատմության մեջ նախադեպը չունեցող այս վարչախումբը պետք է հեռանա: Թե հետո ինչպես կդասավորվի քաղաքական կյանքը, մտավորականների ճնշող մեծամասնությանը չի էլ հետաքրքրի: Նրանք տեսնում են՝ այսօր աղետ կա, հայտնվել ենք ոչ միայն պետականությունը, այլ նաև ժողովրդին կորցնելու վտանգի առաջ: Կա ներքին վիթխարի տրամադրություն հայրենիքը լքելու գաղափարի շուրջ:

Զարմանալի է, բայց ցանկանում են հեռանալ ընտանիքներ, որոնք ունեն միջին և միջինից բարձր սոցիալական կենսակերպ: Կա արդարության պակասի մեծ չափաբաժին: Ժողովուրդն իրեն անարգված է համարում: Հիշո՞ւմ եք՝ վարչապետի աթոռին բազմած անձը հայտարարեց, թե ժողովրդի մեջ թասիբ չկա: Դա ասվում էր այն ժողովրդին, որն ամենաթանկն էր տվել՝ իր զավակի արյունը, էլ չասած այն մասին, որ վերջին կոպեկն էր հավաքում և տալիս բանակին: Մարդկանց մի մասի երեխաները, ում ասում էին, թե թասիբ չունեն, նահատակվել էին: Նման խոսակցություն ունեցել ենք օրերս Վայքում, որտեղ հավաքվել էին ճարտարապետներ, ուսուցիչներ, մշակութային գործիչներ և այլք: Բոլորը ցանկանում են միավորվել մեկ գաղափարի շուրջ, անգամ նման բնութագրում եղավ, թե այս ֆաշիստական վարչակազմը պետք է հեռանա: Մարդիկ վիրավորված են իրենց հերոսների փոխարեն, ում շիրիմներին ուխտագնացություն են կազմակերպում, նրանց թափած արյունն առոչինչ համարեց այս վարչակազմը»,-նշում է մեր զրուցակիցը: Սրապիոնյանն ընդգծում է՝ ժողովրդի այս զայրույթը նաև վախ է ծնել իրենց մեջ:

«Եթե այս եռացող լավան, որը լեռան տակ է, հանկարծ ժայթքի, իր ճանապարհին ամեն ինչ ավերելով առաջ կգնա: Գուցե հետևանքները շատ ավելի վատը լինեն: Խնդրել ենք մարդկանց փետրվարի 20-ին հավաքվել Երևանում և հասկանալ, թե ինչ է լինելու մեր երկրի վիճակը: Իրական մտավորականները չեն ձգտում պաշտոնի, նրանք ուղղակի ցանկանում են նորից հնարավորություն ստանալ ստեղծագործելու: Մտավորականների շրջանում դժգոհությունը հասել է գագաթնակետին, մեր հիմնական նպատակն այսօր գաղափարի կոնսոլիդացումն է, դրանից հետո, երբ ժողովուրդն այս աղբը կմաքրի ղեկավար աթոռներից, թող ընտրություններ լինեն»,-ասում է գրականագետը: Այս օրերին նախաձեռնության անդամները հանդիպում են պատերազմից վերադարձած զինծառայողների հետ: «Երեխաները եկել են տուն, նրանցից շատերն այսօր անուշադրության են մատնված, եթե, իհարկե, Էրատո թագուհին չի բարեհաճել ինչ-որ մեկին կաշառել և մտնել զոհված զինծառայողի տուն:

Տղաները բառի ուղիղ իմաստով դժոխքի միջով են անցել, նրանք հոգեբանական վերականգնման կարիք ունեն: Մեր մեջ կան հոգեբաններ, որոնք մասնագիտական օժանդակություն են ցույց տալիս, դիմում ենք ֆինանսապես ավելի կարող մարդկանց՝ տղաներին օգնելու համար: Մեր ուժերով կազմակերպում ենք միջոցառում, որտեղ զինվորը մի պահ կմոռանա իր ստացած վերքերը և կկտրվի այս մռայլ իրականությունից, իսկ դա ազդակ է, որ նա կվերադառնա լիարժեք կյանք: Եվ ամենակարևորը` նա կհասկանա, որ մարդկանց հոգին իրենց համար ցավում է: Այցելում ենք նաև վերականգնողական կենտրոն, միջոցառումներ կազմակերպում: Կմտնենք մարդկանց տներ, կծնկենք մայրերի առաջ, որոնք ամեն օր տեսնում են իրենց հաշմված որդիներին, կզրուցենք նրանց որդիների հետ: Կայցելենք զոհված, գերեվարված, անհետ կորած զինվորների ծնողներին: Ի վերջո, պետք է վերականգնենք մեր բանակի հոգեբանությունը»,-եզրափակում է Սերժ Սրապիոնյանը:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции