Ереван, 30.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Երբ Նիկոլին լսում եմ, ոնց որ ինձ կրոնափոխ անեն, բացասական ազդեցություն ունի ինձ վրա»․ հարցում Էրեբունի համայնքում

ОБЩЕСТВО

Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնել-չանցկացնելու հարցն առաջինը շրջանառության մեջ դրեց Նիկոլ Փաշինյանը, երբ ընդդիմադիր ուժերը նրա հրաժարականի պահանջը դրեցին։ Նախ հայտարարեց, թե ժողովուրդը պետք է որոշի արտահերթ ընտրությունների միջոցով, որոշ ժամանակ անց խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարությամբ հանդես եկավ, թե՝ նման պահանջ չկա ժողովրդի կողմից: Ուստի 168.am-ը որոշեց շրջել Երևանի փողոցներում ու հենց ժողովրդից լսել՝ կա՞ նման պահանջ, թե՞ ոչ: Այս անգամ հարցում անցկացնելու նպատակով քաղաքի Էրեբունի վարչական շրջան էինք գնացել: Մենք քաղաքացիներին ընդամենը երեք հարց էինք ուղղել՝ պարզելու, թե ինչպե՞ս են գնահատում կառավարության աշխատանքը, արդյոք պե՞տք է իշխանափոխություն։

Ի՞նչ ակնկալիքներ ունեիք գործող իշխանություններից, արդարացե՞լ են ձեր սպասումները։

«Կառավարությանը նրա համար եմ դեմ, որ սաղ սուտ են խոսում, այլ բան են ասում, տակից այլ բան են անում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

«Սպասումները արդարացված չեն, որովհետև այն, ինչ ուզում էի, դա չեղավ։ Երկիրը պետք է ծաղկի, արդյունաբերությունը պետք է աշխատի, ամենակարևորը՝ ծնունդը շատանա, որ երկիրը երիտասարդանա, բայց հակառակը տեղի ունեցավ»,- ասաց հարցված քաղաքացիներից մեկ ուրիշը։

Միջին տարիքի մի կին էլ պատասխանեց, որ այս իշխանությունները շատ սպասված են ու ակնկալիքներն էլ մեծ են, որ հետո էլ լավ կլինի, իսկ ճշտող հարցին՝ մասնավորապես ի՞նչն է լավ, ի՞նչ փոփոխություններ են եղել, պատասխանեց․

«Դե, որ հին համակարգից շատ քիչ բան է մնացել արդեն, աշխատում են, այս խառը վիճակն էլ շատ խանգարեց երևի, այս վիրուսը, պատերազմը։ Հուսանք, որ լավ կլինի, ամեն դեպքում, հներից հաստատ որ լավ է, ու սպասելիքները շատ մեծ է, որ պետք է լավ լինի»։

Մի  երիտասարդ  կին էլ ասաց, որ ինքը Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներից է, բայց հասկանում է, որ այս պահին երկրի վիճակը լավ չէ։

«Հիմա այնպիսի ժամանակ եք հարցնում, որ այդքան էլ լավ չի, կարող է՝ մի քանի ամիս առաջ շատ գովայի, բայց հիմա՝ չէ․․․»,- ասաց քաղաքացին, ապա հավելեց, որ պատճառը պատերազմն է։

Հարցված քաղաքացիներից էլ տարեց մի տղամարդ ասաց, որ Արցախից է ու շատ վատ է գնահատում  ներկայիս իշխանությունների աշխատանքը․

«Ինքս ծնունդով Արցախից եմ, եղբայրս, եղբորս երեխեքը՝ 3 ընտանիք, սաղ այստեղ են, շատ ծանր է, տուն-տեղ, ամեն ինչ թողել են Հադրութում ու եկել․․․»։

«Ոչ, սպասումներն արդարացված չեն, ժողովրդի վիճակը չե՞ք տեսնում, ես էլ նրանցից մեկն եմ։ Բացարձակ ոչ մի խոստում չեմ տեսնում, որ կատարված լինի, բացարձակ ոչ մի բան, հուսախաբություն»,- պատասխանեց մեկ ուրիշը։

«Ճիշտն ասած՝ ի սկզբանե հույս չունեի, որ կարդարացնեն իրենց։ Ասեմ, որ 2018 թվականի հանրահավաքներին չեմ մասնակցել, հենց սկզբից դեմ եմ եղել։ Միանշանակ չեմ կարող ասել, թե հենց սկզբից ինչն էր անվստահություն ներշնչում, բայց, երբ ես նույն Նիկոլին և այն ժամանակ և, առավելևս, հիմա լսում եմ, ոնց որ ինձ կրոնափոխ անեն, այդ աստիճանի բացասական ազդեցություն ունի ինձ վրա, և ինչ որ հիմա կատարվում է, ուղղակի ոչ մի արդարացում չկա․․․»,- պատասխանեց հարցված քաղաքացիներից մի կին։

Հայաստանում պե՞տք է իշխանափոխություն

«Այո՛, դրսից մարդ բերեք, մի կարգին, լավ մարդ լինի, թեկուզ դրսից»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

«Ո՛չ, ո՛չ, իհարկե, եթե ավելի լավը կլինի՝ թող լինի, իսկ հների դեպքում՝ բացառված է, ժողովուրդը դեմ են, կարծում եմ՝ ամբողջ կազմով»,- պատասխանեց մեկ ուրիշը։

«Ամեն իշխանություն փոխելով բան չի փոխվի, պետք է մարդու  ներսի բնույթը փոխվի, որ դառնան՝ Անդրանիկ Օզանյան, Գարեգին Նժդեհ, Աղբյուր Սերոբ։ Վաղը-մյուս օրը թուրքը ախորժակ ունի ամբողջ Հայաստանը կուլ տալու․․․»,- ասաց  մի տղամարդ։

Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներից երիտասարդ մի կին, որը նաև մասնակցել էր 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած ակցիաներին, ևս կողմ էր, որ այս պահին Հայաստանում իշխանափոխություն լինի․

«Հարցեր կան, որ պետք է ավելի ճիշտ լուծվի, ինձ թվում է՝ պետք է իշխանափոխոխություն, բայց այն ժամանակ էլ էր պետք, որ եղավ։ Ես ինքս մասնակցել եմ ցույցերին, երթերին, հիմա էլի փոխել է պետք, քանի որ հարցեր կան, որ շատ մտահոգիչ են, պետք է ավելի լուրջ մոտենալ․․․»։

«Բնականաբար, նոր մարդ պետք է գա իշխանության, որ կարողանա ժողովրդի հարցերը լուծել, միայն սուտ խոստումներով մարդկանց չե՛ս կերակրի։ Ես ընտանիք եմ պահում, եթե սուտ խոստումներով ամեն օր ընտանիքս պահեմ, վաղը-մյուս օրը կասեն՝ դու տան տղամարդը չես, նույնն  էլ կառավարությունն է, եթե չի կարողանում ղեկավարել, ապա թող հրաժարական տա»,- պատասխանեց մի տղամարդ։

«Անպայման, ես հիմա չեմ կարող ասել, թե ում կուզեի տեսնել, բայց, որ միանշանակ Նիկոլը չպետք է լինի․․․ Նույնիսկ ինձ համար անընդունելի է, որ 3 ամիս հետո իրեն լուրերով ցույց են տալիս, ինքն իրավունք ունի ինչ-որ որոշումներ կայացնի, ինձ համար դա անընդունելի՛ է»,- ասաց մեկ ուրիշը։

Եթե այս կիրակի լինեին ընտրությունները, ո՞ւմ կընտրեիք

«Մեզ լավ, ուժեղ ղեկավար է պետք, որ ժողովրդի թիկունքին լինի, ժողովրդի մեջ մտնի, հարցեր տա՝ ինչո՞վ օգնեմ, ինչի՞ կարիք ունեք, այս ի՞նչ են անում։ 50 թիկնապահ է պահում, քեզ այդքան փող որտեղի՞ց, որ այդքան թիկնապահ ես պահում»,- դժգոհեց քաղաքացիներից մեկը։

Մեր հարցմանը մասնակցած մեկ ուրիշ  քաղաքացի էլ այս պատասխանը տվեց․

«Ես էլ իմ օգտին կընտրեի, որ թքած ունենամ անձիս վրա, հանուն սեփական ազգի, այն մարդուն, որ արժանիքներ ունի։ Վազգեն Առաջինը ժամանակին ասել էր՝ չլինի՞ թե Հայաստանը ոսկե սկուտեղով թուրքին մատուցեք․․․ Արցախը ոսկե սկուտեղով թուրքին մատուցեցին, որ հնարավոր չէր Շուշի մտնեին․․․»։

«Նիկոլ Փաշինյանին, եթե չկա ավելի լավ տարբերակ, հիմա մտավախություն կա, որ հների դեմքով որևէ մեկը կհայտնվի, իսկ այդ վախն արդեն մեծ է»,- պատասխանեց մի կին։

«Ճիշտն ասած՝ չգիտեմ, մտքովս ոչ մեկը չի անցնում, շատ հիասթափված եմ»,- պատասխանեց հարցվածներից մեկ ուրիշը։

Մեկ այլ քաղաքացի էլ  պատասխանեց, որ նոր կադրեր առայժմ չի տեսնում

«Նախկիններից կընտրեի Ռոբերտ Քոչարյանին՝ որպես գրագետ քաղաքական գործիչ։ Չեմ ասում, որ անթերի է եղել, բայց հաստատ ի նպաստ մեզ, մեր պետության, մեր ժողովրդի օգտին միշտ էլ և այսուհետև էլ որոշումներ կկայացներ։ Նիկոլ Փաշինյանը լուրջ մարդ չէ, ես իրեն լուրջ չեմ վերաբերվում, դա ինձ զայրացնում է նրա համար, որ ինքը չլինելով լուրջ մարդ, ադեկվատ մարդ՝ կարող է որոշել մի ողջ ազգի, ժողովրդի, պետության ճակատագիրը»։

Մանրամասները՝ տեսանյութում

«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции