ԱՄՆ-ում հազարավոր մարդիկ են տարհանվել երեք առևտրի կենտրոններից՝ ռումբի սպառնալիքի պատճառով
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի մի քանի քաղաքներում գտնվող երեք առևտրի կենտրոններից հազարավոր մարդիկ են տարհանվել՝ ռումբի սպառնալիքի պատճառով: Սակայն ավելի ուշ պարզվել է, որ դրանք կեղծ ահազանգեր են եղել, տեղեկացնում է ren.tv-ն:
Մոտ 500 մարդ դուրս է բերվել Ֆլորիդա նահանգում գտնվող առևտրի կենտրոնից այն բանից հետո, երբ շենքի հարկերից մեկում կասկածելի ճամպրուկ է հայտնաբերվել: Օբյեկտը ստուգելուց հետո՝ տագնապը չեղյալ է հայտարարվել:
Մյուս երկու դեպքերը տեղի են ունեցել Նյու Ջերսի նահանգում: Շենքերից մեկում պատին գրություն էր արված տեղադրված ռումբի մասին: Մարդիկ տարհանվել են, սակայն պայթուցիկ սարքը չի հաջողվել հայտնաբերել: Նման գրություն հայտնաբերվել է նաև Ֆարմինգթոնում գտնվող առևտրի կենտրոնում, սակայն հաղորդագրությունը նույնպես կեղծ է եղել:
1
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



