Թբիլիսիի ջրհեղեղի հետևանքով անհետ կորածներին որոնում են նաև Ադրբեջանում
ОБЩЕСТВОԿուր գետի ողջ հունով, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքով փնտրում են Թբիլիսիի հեղեղման հետևանքով անհետ կորածներին, տեղեկացնում է contact.az-ը:
Վերջնական տվյալներով՝ հունիսի 14-ի երեկոյան տեղի ունեցած հեղեղման հետևանքով Թբիլիսիում մահացել է 19 մարդ: Երեքն անհետ կորած են համարվում։
«Աշխատանքները շարունակվում են ինչպես Թբիլիսիում, այդպես էլ Արևելյան Վրաստանում: Մենք պաշտոնապես դիմել ենք Ադրբեջանին, քանի որ հավանականություն կա, որ զոհերին գետը քշած կլինի։ Նաև չի բացառվում, որ անհետ կորածներն Ադրբեջանի տարածքում են: Մենք պաշտոնապես դիմել ենք մեր ադրբեջանցի գործընկերներին: Նրանք մեզ օգնում են, որ զոհեր հայտնաբերելու դեպքում անհապաղ հաղորդեն մեզ»,-ասել է ՆԳՆ պաշտոնյա Զվիադ Կացաշվիլին:
X
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



