Վիկ Դարչինյանը հաղթել է նոկաուտով եւ նվաճել տիտղոս (ֆոտո)
СПОРТՊրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ թեթեւագույն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանը (42-8-1, 31 նոկաուտ) դեկտեմբերի 13-ին անցկացրել է կարիերայի 51-րդ մենամարտը, որում հաղթել է նոկաուտով:
Ավստալիայում կայացած 10 ռաունդանոց մենամարտում 39-ամյա Դարչինյանը երկրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել ֆիլիպինցի 22-ամյաՔրիս Պաուլինոյին (14-2, 4 նոկաուտ): Այդ հաղթանակի շնորհիվ հայ բռնցքամարտիկը նվաճել է WBC Asian Boxing Council Super Bantamweight տիտղոսը, որը թափուր էր մինչեւ այս:
Վիկ Դարչինյանը պրոֆեսիոնալ ռինգում տարավ 42-րդ հաղթանակը, 31-րդը՝ նոկաուտով:
Հիշեցնենք, որ Դարչինյանը նախորդ մենամարտում եւս հաղթել էր նոկաուտով: Հոկտեմբերի 3-ին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում կայացած 10 ռաունդանոց մենամարտում նա նոկաուտի էր ենթարկել Թաիլանդի ներկայացուցիչ Մոնգկոլչայ Լուկմուանգկանչին, որը տեխնիկական նոկաուտով պարտվել էր երկրորդ ռաունդում: