Մահացել է խորհրդային դերասան Ալեքսանդր Ժդանովը
КУЛЬТУРАՄահացել է խորհրդային դերասան Ալեքսանդր Ժդանովը, նա 70 տարեկան էր: Այս մասին տեղեկանում ենք ռուսական «Լիտեյնիյ» թատրոնի ֆեյսբուքյան էջից:
Արտիստի մահվան պատճառը եղել է քաղցկեղը, որի դեմ նա երկար ժամանակ պայքարում էր:
«Նա զգայուն դերասան էր և հոյակապ պատմող: Թատրոնն անհնար է պատկերացնել առանց նրա ուշագրավ պատմությունների, անզուգական հումորի զգացումի: Նա բեմի իմաստուն ընկեր էր: Նրանից բխում էր կյանքի հանդեպ սիրո, ուրախության աներևակայելի էներգիան», - ասված է հաղորդագրության մեջ:
Ալեքսանդր Ժդանովը նկարահանվել է այնպիսի հանրաճանաչ ֆիլմերում, ինչպիսիք են «Հետաքննության գաղտնիքները», «Կոտրված լապտերների փողոցները», «Ազգային անվտանգության գործակալը»:
Նա նաև խաղացել է ավելի քան 40 թատերական դեր «Լիտեյնիյ» թատրոնում:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



