Ереван, 18.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Հիանալի օր է նախկինում ծագած խնդիրները լուծելու համար. փետրվարի 24-ի աստղագուշակ

ЛАЙФ

Խոյ. Բարենպաստ օր է պրոֆեսիոնալ տարաձայնությունները հաղթահարելու համար: Երբ խոսքը գնում է գործի կամ փողերի մասին, դուք պատրաստ եք պայմանավորվել ում հետ ասես և ինչի մասին ասես: Ցավոք, անձնական հարաբերությունների վրա այս միտումը չի տարածվում՝ այստեղ դուք երբեմն-երբեմն համառություն ու կոշտություն եք դրսևորում, այնինչ դրա փոխարեն պետք էր լինել ճկուն և զիջող:

Հնարավոր են ֆինանսական դժվարություններ, նշանի որոշ ներկայացուցիչների համար պետք կլինի հրաժարվել պլանավորած գնումներից: Ցանկալի չեն հեռավոր ուղևորությունները՝ դրանք հոգնեցուցիչ ու ձանձրալի կլինեն:

Ցուլ. Հիանալի օր է: Դուք հեշտությամբ եք հաղթում, իսկ պարտված հակառակորդներն էլ փախչում են մարտի դաշտից, և ոչ ոք չի կասկածում, որ դուք արժանի եք ամենաբարձր պարգևի: Հնարավորություն կա բարձրանալ կարիերայի աստիճաններով՝ շրջանցելով միանգամից մի քանի միջանկյալ աստիճան; Գերազանց օր է սեփական բիզնես հիմնելու, գործնական ոլորտում ամենատարբեր փորձարարություններ անելու համար:

Ընկերները ձեզ ամեն ինչում սատարում և զվարճացնում են: Ռոմանտիկ ժամադրությունը անզուգական է անցնում: Ընտանեկան հարաբերություններում լիակատար ներդաշնակություն է:

Երկվորյակներ. Լարված և բարդ օր է, որի էմոցիոնալ ֆոնը բավական անբարենպաստ է: Դուք դրսևորում եք համառություն այնտեղ, որտեղ այն բոլորովին պետք չէ, զլանում եք գնալ զիջումների, անգամ եթե դրանք խիստ անհրաժեշտ են: Աշխատավայրում ծագում են խնդիրներ, ընդ որում՝ հիմնականում ձեր մեղքով, չնայած դուք դա չեք ընդունում:

Կարևոր որոշումներ մի կայացրեք, մի հրապարակեք ձեր պլանները: Ցանկացած գործ, որը կարող է ձախողվել, ավելի լավ կլինի հետաձգել: Մեծ է ընտանեկան տարաձայնությունների հավանականությունը, դրանք արագ կհաղթահարվեն, սակայն նստվածքը կմնա:

Խեցգետին. Օրվա առաջին կեսը այն պահն է, երբ դուք ի վիճակի եք նվաճել գրեթե բոլոր բարձրունքները: Օգտակար կլինեն նախկինում ձեռք բերված փորձն ու գիտելիքները: Ձեր պրոֆեսիոնալիզմը գնահատվում է ըստ արժանվույն, իսկ եկամուտներն էլ կարող են աճել: Նշանի այն ներկայացուցիչների մոտ, ովքեր զբաղվում են ֆինանսական գործունեությամբ, շանս է ստեղծվում բարձրանալ կարիերայի աստիճաններով շնորհիվ ճիշտ ժամանակին ընդունած որոշման:

Օրվա երկրորդ կեսը այնքան էլ հաջող ընթացք չի ունենա, ինչի պատճառը ձեր էմոցիոնալ ֆոնի անկայունությունն է: Դուք ենթարկվում են քայքայիչ տրամադրությունների, գործում հիմար սխալներ, վիրավորում մտերիմներին:

Առյուծ. Կարևոր հանդիպումներն ու բանակցությունները նշանակեք օրվա առաջին կեսին՝ դա առավել բարենպաստ ժամանակահատվածն է, երբ կարելի է հասկանալ կուտակված խնդիրները, ընդհանուր լեզու գտնել ձեզ համար կարևոր մարդկանց հետ, ստանալ օգտակար տեղեկություններ: Առաջանում են հիմքեր պրոֆեսիոնալ լավատեսության համար, և կարիերայի աստիճաններով բարձրանալու շանսերը բավական մեծ են:

Կարևոր որոշումները մի կայացրեք ընթացքում, հետևեք նախապես մշակած պլաններին: Ձեզանից կպահանջվի ճկունություն՝ մտերիմ մարդկանց հետ կոնֆլիկտից խուսափելու և ընտանիքում խաղաղություն պահպանելու համար:

Կույս. Օրն այնքան վատը չէ, որքան ձեզ թվում է: Այո, սկզբում հեշտ չի լինի, ավելին՝ անհաղթահարելի թվացող խոչընդոտներ կառաջանան: Սակայն եթե դուք միանգամից չհանձնվեք, ապա ամեն ինչ ամենաբարենպաստ ձևով կլուծվի: Խուսափեք անտեղի ծախսերից, այսօր դուք հակված եք բաժանվել փողերից ավելի հեշտությամբ, քան պետք է:

Մտերիմները ձեր կողքին կլինեն՝ և բարոյապես կսատարեն, և լավ խորհուրդներ կտան, և իրական օգնություն կցուցաբերեն: Օրը առավելապես հարմար է մեծ կամպանիայով հանգիստ կազմակերպելու, աշխարհիկ միջոցառումների այցելելու համար:

Կշեռք. Այսօր շատ դժվար կլինի հանգստություն պահպանելը: Անգամ եթե որևէ արտառոց բան տեղի չի ունենում, միևնույն է՝ դուք նյարդայնանում եք, անհանգստանում, չնայած ինքներդ էլ չեք կարող բացատրել, թե ինչու: Ձեզ հետ լեզու գտնելը շատ բարդ է, և դա քչերին է հաջողվում: Գնահատեք այն մարդկանց, ովքեր այսօր ձեզ ընդառաջ են գալիս՝ հենց’ նրանք են ձեր իսկական դաշնակիցները:

Ցանկալի չէ աշխարհիկ միջոցառումներին այցելելը՝ անգամ հին ընկերների հետ հանդիպումը ձեզ ձանձրացնում է: Հաճախակի հիշեցրեք ինքներդ ձեզ, որ օրվա բոլոր դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում և դա կօգնի ձեզ՝ տրտմության գիրկը չընկնել:

Կարիճ. Բաց մի թողեք ինչ-որ բան սովորելու հնարավորությունը, եթե անգամ դա անօգտակար է: Այսօր ձեռք բերած տեղեկությունը վաղ թե ուշ ձեզ պետք է գալու: Օրը հարմար է շփումների համար, կհաջողվի կարգավորել գործնական հարաբերությունները: Հնարավոր են աշխատանքի կամ բնակության վայրի փոփոխություններ, որոնք ձեզ համար օգտակար կլինեն:

Հնարավոր են հաճելի լուրեր, մասնավորապես՝ երկար սպասված տեղեկություններ՝ այլ երկրներում ապրող ազգականներից կամ ընկերներից: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ ժամանակահատված է տնային գործերի համար, որոնք դուք կանեք անշտապ ու հաճույքով:

Աղեղնավոր. Ինչ էլ որ այսօր կատարվի, ձեզ շատ կարևոր է թվում, այնինչ իրականում այդպիսին չէ: Դուք պատրաստ եք ցանկացած ճանճից փիղ սարքել, և չեք թաքցնում ձեր դժգոհությունը, երբ ձեզ դրանում չեն օգնում: Օրը հարմար չէ ազդեցիկ մարդկանց հետ հանսիպումների համար՝ նրանք ձեզ նյարդայնացնում են, իսկ դուք էլ ցուցադրական բաներ եք ձեզ թույլ տալիս, այդ իսկ պատճառով էլ ոչ մի պայմանավորվածություն ձեռք չի բերվում:

Փոխարենը ներդաշնակ են դասավորվում մտերիմների հետ հարաբերությունները, վեճերն ու տարաձայնությունները մոռացված են: Լավ կլինի ընտանեկան հանգիստ կամ ռոմանտիկ ուղևորություն պլանավորել:

Այծեղջյուր. Հիանալի օր է նախկինում ծագած խնդիրները լուծելու համար՝ այսօր ձեզ հաջողվում է դա անել, առանց նորերը ստեղծելու: Պրոֆեսիոնալ խնդիրները դուք հիանալի եք լուծում, դրանով իսկ առաջացնելով համընդհանուր հիացմունք: Նշանի որոշ ներկայացուցիչներ բոլորովին նոր մի բանով զբաղվելու առաջարկություններ կստանան, խելամիտ կլինի դրանց անմիջապես համաձայնվելը:

Դուք ուրախ եք մտերիմներին օգնելու ցանկացած հնարավորության համար: Խնդիրներ չեն ծագում փոխզիջումներ գտնելիս: Ընդ որում, կարելի է չվախենալ, որ որևէ մեկը կօգտվի ձեր բարությունից:

Ջրհոս. Այսօր դուք ի վիճակի եք լեզու գտնել ում հետ ասես և դրանից պետք է օգտվել՝ ինչպես անձնական, այնպես էլ պրոֆեսիոնալ խնդիրները լուծելու համար: Միակ բանը, որ այսօր չարժե անել, դա խոստումներ տալն է, քանի որ հետագայում խոսքի տերը լինելը շատ ավելի բարդ կլինի, քան դուք կարծում էիք; Օրվա երկրորդ կեսին հնարավոր են դրամական մուտքեր՝ ստացված գումարները շատ շուտով կծախսվեն մի ինչ-որ անիմաստ, սակայն հաճելի բանի վրա:

Օրը բոլորովին չի համապատասխանում ռոմանտիկ հարաբերություններ սկսելուն, փոխարենը թույլ է տալիս կարգավորել արդեն եղածները, թեժացնել մարող կրակը:

Ձկներ. Որքան ավելի մեծ ուշադրություն եք դուք ձեր վրա հրավիրում, այնքան ավելի մեծանում են հաջողությունների հասնելու շանսերը: Հնարավորություն է ստեղծվելու ստանալ ազդեցիկ մարդկանց աջակցությունը, նվաճել այն մարդու համակրանքը, ով կարող է ձեզ օգնել՝ պատվախնդիր մտահղացումների իրականացման գործում: Չի բացառվում ծառայողական սիրավեպի սկիզբ:

Բարենպաստ օր է փողի կամ ունեցվածքի հետ կապված ցանկացած հարցեր լուծելու համար: Ձեր գործարարական նախազգացողությունը շատ սուր է, ինչը ձեզ առավելություն է տալիս մրցակիցների նկատմամբ: Իսկ ահա անձնական խնդիրների լուծման հարցում նախազգացումը, չգիտես ինչու, չի օգնում:

НАТО размещает дополнительную систему Patriot в ТурцииЧужой пазл: как Армению встраивают в чужие геополитические проекты, превращая в Западный Азербайджан Азербайджан на грани втягивания в региональную войну: геополитический сценарий и риски Татоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себяИзраиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре БейрутаНа мир обрушатся беспрецедентно высокие температурыПрезидент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлениемАйвазян: западные покровители могут подтолкнуть Баку к действиям против Ирана IDBank выпустил второй и третий транш облигаций 2026 годаUcom предупреждает о новой волне телефонного мошенничестваIDBank запускает специальную кампанию для SWIFT-переводов «Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая концепция управления государством»։ «Паст»Почему знак «Серых волков» ассоциируется с жестами ГД-вских? «Паст»Региональные «экскурсии» Пашиняна проходят на полупустых улицах: «Паст»Когда дети становятся частью пропаганды: «невинный разговор» или?... «Паст»Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: СомунджянГлава МИД Индии поблагодарил Армению за помощь в эвакуации индийских граждан из ИранаThe New York Times рекомендует попробовать женгялов хац в Лос-АнджелесеАрмянский борец Сурен Агаджанян завоевал золото чемпионата Европы U23«Если у вас ничего не болит - проверьте, может, вы умерли»: Ирина Оганесян о пути балерины на стыке боли и любовиСемья незаконно удерживаемого в Баку Рубена Варданяна выступила с вызывающим тревогу заявлениемСША заключили соглашения по энергоносителям с партнерами в Азии на $57 млрдКогда сёла пустеют. Эксперты предупреждают о риске заселения Сюника азербайджанскими переселенцами (видео) Министр юстиции РА: Текст нового проекта Конституции Армении уже готовЗавершилась международная туристическая выставка «MITT 2026»: Были обсуждены имеющиеся возможностиЦена реформы: закрытие школ может опустошить 27 сёл Сюникской области (видео) Пакеты Level Up+ от Ucom — с самым быстрым мобильным интернетом в АрменииАрагчи: Иран будет воевать, пока Трамп не осознает ошибочности агрессииВ Краснодарском крае в результате атаки беспилотника горит нефтебазаДвижение «Нет “Западному Азербайджану”» усиливает общественную мобилизацию: Сюник в центре внимания (Видео) Было дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст» IDBank объявляет о запуске финансового инструмента IDDistributorВласти всё равно не «успокаиваются»: «Паст» Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человекаЧетыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламентеЧалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества»На съезде партии «Альянс» жестко раскритиковали власть (Видео) FT: нефтяные компании потеряли более $15 млрд с начала ближневосточного кризисаНидерланды присоединились к иску ЮАР против ИзраиляГеноцидоведы: увольнение директора Музея-института Геноцида армян — тревожный сигнал для ученых по всему мируБезопасное рабочее место как гарантия развитияВесенняя акция в Мегамолле от Idram&IDBankКому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст» Это, кроме вреда, ничего не дает: «Паст» Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23