«Դակար» ռալլին կմեկնարկի հունվարի 4-ին
СПОРТ2016 թվականի առաջին մասշտաբային ավտոմրցարշավը կմեկնարկի հունվարի 4-ին: Մրցարշավային սեզոնը կբացի «Դակար» ռալլին: Արդեն 7-րդ անգամ այն անցկացվում է Հարավային Ամերիկայում: Կազմակերպիչները կարծում են, որ Աֆրիկայում այն անցկացնելը չափազանց վտանգավոր է:
Ըստ Indworldes-ի, «Դակար» ռալլին կմեկնարկի Բուենոս Այրեսում: Մարզիկները կմրցեն 4 կատեգորիաներում. մոտոցիկլ, կվադրոցիկլ, ամենագնաց եւ բեռնատար: Նրանք պետք է հասնեն մինչեւ Վիլյա Կառլոս Պաս քաղաք: Փուլի ավարտին մասնակիցներն անպայման պետք է այցելեն Անդերի նախալեռնային հովիտներում գտնվող Չիլեսիտո:
Ռալլիի երթուղին կհատի Արգենտինայի սահմանն ու կշարունակի չիլիական անապատով: Մարաթոնը կավարտվի հունվարի 17-ին, դարձյալ Բուենոս Այրեսում:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



