Խաչիկ Ասրյան. Ուժի, Օրենքի և Արդարության Հայաստան՝ ահա՛ նախկին մերժված և ներկա հողատու իշխանությունների այլընտրանքը
ОБЩЕСТВОՔանի դեռ Հայաստանի քաղաքական դաշտում պատերազմ պարտված և Արցախը թուրքին հանձնած Փաշինյան Նիկոլի իշխանության այլընտրանքը նախկին իշխանությունների կոռումպացված, թալանչի, Հայրենիքի պաշտպանությունից փախած ներկայացուցիչներն են, քանի դեռ Հայ ժողովրդին նույնպես Հայրենիքի պաշտպանությունից փախած Փաշինյանի Նիկոլի ու նրա ապազգային և սորոսածին իշխանության փոխարեն որպես այլընտրանք մատուցվում է Հայաստանի նախկին մերժված իշխանությունը, կարելի է վստահաբար ասել, որ Փաշինյան Նիկոլին փողոցով հեռացնելու կոչով հանդես եկող նախկին մերժված իշխանությանը պաշտպանելու համար Հայ ժողովուրդը ոտքի չի կանգնելու:
Հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը, մերժելով խայտառակ ու ամոթալի ներկան, չի ուզում վերադառնալ նախկին՝ գորշ ու անհեռանկար անցյալին:
Իսկ, ո՞րն է մեր՝ Ազգային Քրիստոնեական արժեքներ դավանող ուժերիս անելիքները ներկա իրավիճակում:
Մենք Հայ ժողովրդին և Հայաստանին ներկայացնում ենք իսկական և արժանապատիվ ճանապարհ, այն է՝ Ազգային արժեքների հիմքի վրա հենված և Քրիտոնեական բարոյականությամբ առաջնորդվող Ուժի, Օրենքի և Արդարության Հայաստան, որտեղ Հայ մարդը պարտադրված չի լինելու ամենօրյա ռեժիմով պայքարել իր ազգային ինքնության, իր տեսակի պահպանման, իր իրավունքների պաշտպանության համար, որտեղ Հայ մարդը կունենա ազնիվ ու ստեղծագործ ճանապարհով աշխատելու և արարելու իրավունք ու հնարավորություն, որտեղ Ազգային-Քրիստոնյա արժեքները՝ Հայրենիք, Ընտանիք, Եկեղեցի, Հայոց լեզու, Հայոց պատմություն, Հայոց մշակույթ, Հայ ազգի ինքնագիտակցության պահպանման հիմքն են լինելու:
Գորշ ու անհեռանկար անցյալի և ամոթալի ու խայտառակ ներկայի միջև ընտրությանը «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը, որպես Ազգային-Քրիստոնյա բևեռ, Հայ ժողովրդին ներկայացնում է ամենօրյա ռեժիմով զարգացող և հզորացող, ազգային ու քրիստոնյա արժեքներով առաջնորդվող սոցիալական-ռազմական Հայաստան:
Ուժի, Օրենքի և Արդարության Հայաստան՝ ազգային-քրիստոնյա արժեհամակարգով, ահա՛ նախկին մերժված և ներկա հողատու իշխանությունների այլընտրանքը:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան
1
На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»
2
К каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»
3
Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия им
4
Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»
5
ФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали вину



