London Chess Classic. Լեւոն Արոնյանը գրավեց չորրորդ տեղը
СПОРТՀայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը ոչ ոքիով ավարտեց Լոնդոնում ավարտին մոտեցող London Chess Classic մրցաշարը, որի վերջին տուրում միավորը կիսեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Հայ գրոսմայստերը խաղում էր սպիտակներով, իսկ պարտիան ավարտվեց 34-րդ քայլում:
Լեւոն Արոնյանը մրցաշարն ավարտեց 5 միավորով եւ գրավեց չորրորդ տեղը: 1-3-րդ տեղերը բաժանեցին աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Մաքսիմ Վաշյե-Լագրավը եւ հոլանդացի Անիշ Գիրին, որոնք մրցաշարն ավարտեցին 5.5-ական միավորով: Հաղթողի անունը հայտնի կդառնա քիչ անց:
9 տուրերում Արոնյանը պարտություն չկրեց, 8 պարտիա ավարտեց ոչ ոքի եւ միակ հաղթանակը տարավ բուլղարացի Վեսելին Տոպալովի նկատմամբ:
London Chess Classic, 9-րդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան, 2788) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2773)՝ 0.5:0.5
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2796) - Անիշ Գիրի (Հոլանդիա, 2784)՝ 0.5:0.5
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2834) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան, 2747)՝ 1:0
Մայքլ Ադամս (Անգլիա, 2737) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2787)՝ 0.5:0.5
Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2793) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա, 2803)՝ 0.5:0.5
Մրցաշարային աղյուսակ
1. Մագնուս Կարլսեն - 5.5 միավոր
2. Մաքսիմ Վաշյե-Լագրավ - 5.5
3. Անիշ Գիրի - 5.5
4. Լեւոն Արոնյան - 5
5. Ալեքսանդր Գրիշչուկ - 4.5
6. Մայքլ Ադամս - 4.5
7. Ֆաբիանո Կարուանա - 4.5
8. Հիկարու Նակամուրա - 4
9. Վիշվանաթան Անանդ - 3.5
10. Վեսելին Տոպալով - 2.5