Մոսկվայում խաբեբաները հեռախոսով 11 մլն ռուբլի են գողացել 60-ամյա տղամարդուց
ЭКОНОМИКАՄոսկվացի հանցագործները 60-ամյա բնակչից 11 մլն ռուբլի են գողացել հեռախոսի միջոցով: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Mash թելեգրամյան ալիքին:
Ինչպես հաղորդվում է, Անդրեյ անունով տղամարդուն զանգահարել են անհայտ անձինք և ներկայանալով բանկի աշխատակիցներ՝ վերջինիս տեղեկացրել են չարագործների կողմից քարտի ամրակցված հեռախոսահամարը փոխելու փորձի մասին:
Որպես պաշտպանություն տղամարդուն առաջարկել են բոլոր միջոցները տեղափոխել վիրտուալ ցանց, որտեղից դրանք կհանեն ՆԳՆ աշխատակիցները և կվերադարձնեն իրեն: Հանցագործները մոսկվաբնակ տղամարդուն բացատրել են, թե ինչպես պետք է դա անի, որից հետո նրան իբրև զանգահարել են Կենտրոնական բանկից և «Ռոսֆինմոնիթորինգից»: Տղամարդուն ստիպել են հնարավորինս շատ վարկեր ձևակերպել, որոնց ընդհանուր ծավալը կազմել է 11,5 մլն ռուբլի:
Կատարվածից հետո տղամարդը դիմել ոստիկանություն: