«Ինչ էլ լինի, տղամարդը միշտ պետք է ձիգ ու արժանապատվորեն իրեն պահի՝ մանավանդ կնոջ ներկայությամբ․․․»․ Նազենի Հովհաննիսյան
ЛАЙФԴերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր գրառում է արել՝ խոսելով տղամարդկանց պահվածքի մասին։
Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, գրել է․ «Ինչ էլ լինի, տղամարդը միշտ պետք է ձիգ ու արժանապատվորեն իրեն պահի՝ մանավանդ կնոջ ներկայությամբ․․․ եւ ինքն իր համար», ապա հավելել է #չընկեր հեշթեգը։
«Ցավը գույն ունի... ծիածանի յոթ գույներից 8-րդը «ցավագույնն» է՝ կորցրած երազանքների, անվերադարձ սպանած ժամանակի ու լռությունից խեղդվող հոգիների ցավագույնը:
Մենք էդպես էլ չսովորեցինք նորմալ ապրել, ու չկարողացանք նույնիսկ կարգին մեռնել... մնացինք կյանքի ու մահվան արանքում... կիսավեր, կիսասեր ու կիսատված:
Երանի կարողանայի ջնջել՝ երկինքը խճողող ու խեղդող լարերն ու ցավի գույնը՝ ամեն ծխացող հոգուց: Ածխացած սրտերը ցավագույն են...
Վառվող տների կայծերն էլ ցավոք, սիրո հրդե՛հ չեն ստեղծի, այլ կարոտով մրոտված աչքեր...»,- ավելի վաղ գրել էր նա։