Ереван, 30.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


Արցախի խորհրդարանը համարձակ քայլ արեց․ Հայաստանի վերաբերյալ որոշմանը քիչ ժամանակ է մնացել

ПОЛИТИКА

Արցախի Ազգային ժողովն այսօր ընդունել է հայտարարություն, որով ամրագրվում է հետևյալը․ Մինչ այս պահը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքները համարվում են բռնազավթված (օկուպացված) Ադրբեջանի Հանրապետության կողմից, Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան և նշված տարածքների բռնազավթումը որևէ իրավական ազդեցություն չեն կարող ունենալ ապագա բանակցությունների ընթացքում Արցախի Հանրապետության կարգավիճակի ու սահմանների գործընթացում:

Հայտարարությունը նախաձեռնած Արցախի ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը Lragir.am-ի հետ զրույցում ասել է, որ այս հայտարարությունը կարող է հիմք հանդիսանալ օկուպացված տարածքների մասին օրենք ընդունելու համար։ Անդրադառնալով այն քննարկումներին, թե ինչ սահմաններով պետք է ճանաչել Արցախը, պատգամավորն ասել է․ «Արցախի Սահմանադրության մեջ շատ հստակ նշված են Արցախի Հանրապետության սահմանները։ Մենք՝ որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, չենք կարող և իրավունք չունենք Սահմանադրությունից դուրս որևէ քայլ ձեռնարկել։ Ես վստահ եմ՝ բանակցությունները վերսկսվելու դեպքում, իհարկե, առաջին հերթին հիմք կընդունվի Արցախի Հանրապետության Սահմանադրությունը»։

Այսպիսով, Արցախի խորհրդարանը, թեկուզ ուշացումով, կատարել է իր համարձակ քայլը, դնելով իրավունքների հարցը։ Ինչով է զբաղված Հայաստանի խորհրդարանը։

Նոյեմբերի 9-ից ի վեր Հայաստանի խորհրդարանի պահվածքը կարելի էր կլոունադա անվանել, եթե իրավիճակը աղետալի չլիներ։ Լուսավոր Հայաստանը կազմակերպեց իրավիճակի վերաբերյալ լսումներ, որտեղ էական հարցեր բարձրացվեցին, թույլ փորձ արեց քննարկման դնել Արցախի ճանաչման հարցը, բայց անմիջապես հրաժարվեց դրանից։

Իշխող խմբակցությունը փորձում է «կյանքը վերադարձնել բնականոն հուն», ինչպես ապրիլյան պատերազմից հետո Հերմինե Նաղդալյանն էր երազում, բայց դա իհարկե իրենց պետքական հունն է՝ քննարկել հարցեր ու օրինագծեր, որոնք հիմնականում ուղղված են իշխանությունը պահելուն, եւ ստեղծել ֆոն, թե ոչինչ էլ չի եղել։

Խորհրդարանի ընդդիմադիր մասի՝ ԲՀԿ-ի ու Լուսավոր Հայաստանի գործունեությունը սահմանափակված է ռազմական դրությունը հանելու եւ վարչապետի հրաժարականի պահանջով։ Այս օրերին խորհրդարանը «պաշարած» 17-ի միավորումը նույն պահանջներն է առաջադրել խորհրդարանին։

Այսքանը։ 1921 թ․ ռուս թուրքական պայմանագրի, Արցախի դեօկուպացիայի, ճանաչման կամ վերամիավորման, հայկական իրավունքների վերաբերյալ հարցերի քննարկումը խորհրդարանում կարող էլ էապես փոխել իրավիճակը։ Ի վերջո, Հայաստանի վերաբերյալ առաջիկա որոշումը կախված է լինելու նրանից, թե ինչ է ուզում Հայաստանը, պատրա՞ստ է կռիվ տալ իր իրավունքների համար, թե ոչ։

Ներկայիս պատկերը չափազանց անմխիթար է։ Հրապարակներում գզվռտոցի մեջ մտած իշխող խմբակի ու 17 ակնթարթների գործողությունների տրամաբանությունը հանգում է հայկական իրավունքներից հրաժարվելուն եւ երկիրը ռուս-թուրքական ծրագրերի շրջանակում պահելուն։ Նրանց «պայքարն» ակտիվ քարոզչական աղմուկով բերվել է առաջին պլան, խլացնելու համար երկրից հնչող հազվադեպ սթափ ձայները։ Ռուսներն արդեն հայտարարել են, որ երեւանյան այս դիմակայությունը «անժամկետ» է։ Դա անհրաժեշտ է Մոսկվային ու Անկարային, Հայաստանի դիմադրության բացակայության պայմաններում լուծելու իրենց գոյության հարցը 1921-ի պայմանագրի ժամկետի ավարտի նախօրեին։

Հայկական իրավունքների, հայկական բանակի հանձնումը ներքին «դիմակայության» մասնակիցների վրա է, պատասխանատուների շրջանակը՝ հստակ։

Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты Новый уровень цифрового банкинга: IDBank начинает стратегическое сотрудничество с Oracle Переосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и Ирана