Ереван, 25.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Իսկ մեզ ընդհանրապես բանակ պե՞տք է... «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Մարտունակ և մեծ կարողություններով օժտված բանակը պետության անկախության, երկրի սահմանների պաշտպանության, տարածքային ամբողջականության և ժողովրդի ֆիզիկական անվտանգության երաշխավորն է։ Իսկ երկրի հզորության չափանիշները սահմանելիս հաշվի է առնվում նաև բանակի ունեցած ներուժը։ Զինված ուժերի դերակատարությունը հատկապես բարձր նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ մենք գտնվում ենք շատ բարդ աշխարհաքաղաքական դիրքում և երկու կողմից շրջապատված ենք թշնամական երկրներով։ Ավելին՝ 1918 թվականից սկսած մեզ հաջողվել է մեր պետականությունը պահպանել զինված պայքարի ու հերոսամարտերի շնորհիվ։ Եվ պատահական չէ, որ տարիներ շարունակ բանակը մեր հանրության շրջանում ամենաբարձր վստահությունը վայելող կառույցն է։ Սակայն այս տեսանկյունից լուրջ մտահոգության առարկա է այն, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո բանակը հայտնվել է իշխանությունների թիրախում։

Փաշինյանի կառավարման մոտ երեք տարվա ընթացքում բանակի դեմ ուղղված լուրջ արշավ է սկսվել։ Հանրության աչքում բանակի վարկանիշը գցելու համար հակաքարոզչություն և վարկաբեկման փորձեր սկսվեցին սպաների ու գեներալների նկատմամբ։ Դա լուրջ հարված հասցրեց մեր անվտանգությանը, քանի որ երկրի պաշտպանության գործում զինվորականների ներդրումը գնահատելու և արժևորելու փոխարեն ստեղծվում էր այնպիսի պատկերացում, թե գեներալներն ու սպաներն ուղղակի թալանչիներ են։ Քանի որ Փաշինյանի թիմը հիմնականում հեռու է պաշտպանության նշանակության ու յուրահատկության մասին տարրական պատկերացումից և գիտակցականությունից, ապա նրանք փորձում են իրենց վարկանիշը բարձրացնել զինված ուժերի վարկանիշի հաշվին։

Դրա համար է, որ փորձ արվեց ռազմական ոլորտի հերոսների փոխարեն հեղափոխական հերոսներ կերտել և իրենց կատարած հեղափոխությունն ավելի բարձր դասել, քան Արցախյան հերոսամարտը։ Դրա արդյունքում է, որ բազմաթիվ բարձրաստիճան զինվորականներ հանրության աչքում ներկայացվում էին որպես սևեր և նախկիններ, իսկ անվտանգության մասին պատկերացումը ժամանակի ընթացքում իջեցվեց «տրուսիկ-մայկայի» ու «կլուբնիկի» մակարդակի։ Այս ամենի արդյունքում պրոֆեսիոնալ գիտելիքներ և փորձ ունեցող մեծ թվով զինվորականներ ուղղակի մեկուսացվեցին ռազմական գործից։ Ինչպես այլ կառույցներ, բանակն էլ ունի իր թերությունները, բայց չի կարելի այդ թերությունները շտկելու փոխարեն հիմքից թուլացնել զինված ուժերը։ Այլ կերպ ասած՝ «ունքը սարքելու տեղը աչքն էլ հանել»։

Եվ պատահական չէ, որ անվտանգության ոլորտի փորձագետների մեծամասնությունը գտնում է, որ Արցախում տեղի ունեցած պատերազմում մեր պարտության պատճառներից մեկն էլ բանակի վարկաբեկման արշավն էր։ Ժամանակը ցույց կտա՝ այս ամենը դիտավորյա՞լ էր (է) արվում, թե՞ ոչ, բայց ակնհայտ է, որ կապիտուլ յացիոն պարտությունից հետո էլ իշխանությունների կողմից շարունակվում է բանակի թիրախավորումը, և անհասկանալի ու պրիմիտիվ պատճառաբանություններով զինված ուժերում բարձր դիրք զբաղեցնող սպաները կարող են հանկարծակի հեռացվել իրենց պաշտոններից։ Ակնհայտ է, որ Փաշինյանը սկսել է վտանգավոր խաղ, որն անցած երկուսուկես տարիների շարունակությունն է. հիմա նա փորձելու է իրեն փրկելու համար մեղքի ամբողջ բեռը բարդել ԶՈՒ ղեկավարների վրա, իմա՝ բանակի վրա:

Ճիշտ է՝ ԱԺ-ում հանգրվանած Փաշինյանի ուսապարկերը հայտարարում են, թե բանակը միայն կառավարության հրաժարականը պահանջող գեներալները չեն, սակայն նկատի ունենանք, որ հենց այդ գեներալներն են կազմում զինված ուժերի կառավարման կորիզը։ Ու այստեղ խնդիրը միայն անձնական հարց չէ, ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը չէ, հարցն ավելի լուրջ հարթության մեջ պետք է դիտարկել։ Բանակի դեմ այս կործանարար արշավը շարունակվում է այն պարագայում, երբ Ադրբեջանը պատերազմից հետո էլ շարունակում է համալրել իր զինված ուժերը, աշխատանքներ տանել նոր սպառազինությունների ձեռքբերման, Թուրքիայի հետ համագործակցության խորացմամբ ու չի խորշում թուրք-ադրբեջանական զորավարժությունների տեսքով ավելի սուր ատամներ ցույց տալ հայկական կողմին։ Այնպիսի տպավորություն է, որ Փաշինյանին ու իր թիմին, սորոսականների հետ ձեռք ձեռքի, պետք է, որ Հայաստանը ուժեղ բանակ չունենա, իսկ գուցե նաև ընդհանրապես բանակ չունենա։

Իրենցից ամեն ինչ սպասելի է։ Շատ հավանական է, որ իրենց թվում է, թե շուտով սահմանները բացվելու են ու թուրքերի և ադրբեջանցիների հետ կարող են «ախպերություն» անել, էլ բանակն ինչների՞ս է պետք: Այսօր աշխարհում կան երկրներ, որոնք, որպես այդպիսին, բանակ չունեն, սակայն այս դեպքում նրանք հաշվի են առնում անվտանգության հետ կապված քիչ թե շատ երաշխիքներ։ Մի՞թե Հայաստանը կարող է իրեն թույլ տալ հետևել Իսլանդիայի, Անդորրայի ու Վատիկանի օրինակին ու բանակի փոխարեն ազգային գվարդիա ստեղծել։ Մենք, իհարկե, վստահ ենք, որ երբեք նման բան չի լինի, ու եթե նույնիսկ դա այս իշխանությունների երազանքն է, ապա օր առաջ պետք է փշրել նրանց այդ երազանքները նույնպես, ինչպես երկարաժամկետ կառավարելու երազանքը:

Արտակ Գալստյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира