Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Նի­կոլ Փա­շի­նյա­նի «ռենտ­գե­նի» պա­տաս­խան­նե­րը. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Ուինստոն Չերչիլն ասում էր. «Ցանկացած ազգին տիրելու համար անհրաժեշտ են լինելու փոքրաթիվ դավաճաններ և մեծաթիվ հիմարներ»։ Եթե երբևէ որևէ մեկն այս խոսքերի ճշմարտացիությունն ապացուցող փաստեր կուզի, ապա նրան կտան պատմության ձեռնարկ այս օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Իսկ որ նման ձեռնարկ կգրվի, մի կաթիլ կասկած չկա։ Հիմա ըստ էության։ Մարտի 1-ին Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը և իր թիմը քաղաքական անպատասխանատվության և անբարոյականության մաստեր կլասս էին ցուցադրում։ Եռաբլուրը ասպատակելուց հետո սա իշխանությունների երկրորդ նույնաբովանդակ միջոցառումն էր։ Դըմփ-դըմփ-հու, ծափեր, թմբուկներ, վուվուզելներ։ Թերևս միայն հրավառություն չեղավ, որպեսզի ամբողջանար օրվա ու դրա խորհրդի փաթեթավորումը հանուն մեկ բանի՝ ցույց տալ, որ Նիկոլ Փաշինյանն ունի հանրային աջակցություն։ Իսկ որ Նիկոլ Փաշինյանը չունի հանրային լայն աջակցություն, դա անզեն աչքով էլ պարզ դարձավ։

Աննախադեպ վարչական տեռորի պայմաններում իշխանություններին հաջողվեց հրապարակ բերել առավելագույնը 20 հազար մարդ։ Այդ թիվը մենք չենք հորինել, դա ասացին Նիկոլի կողմնակիցները, որոնք դրոններով հաշվում էին հանրահավաքի մասնակիցներին։ Բայց այստեղ զավեշտը մեկ այլ հարց է՝ այդ ամոթալի միջոցառումից հետո իշխանական պատգամավորները ոգևորված սկսեցին ի ցույց դնել իրենց քաղաքական մտքի սնանկության բոլոր բութ ու մութ անկյունները։ Սյունիքից ընտրված նախկին «գայիշնիկ» պատգամավորն, օրինակ՝ ասում է՝ ինչու պիտի Նիկոլը հրաժարական տա, գեներալները դեռ բանակը չեն, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը կարծում է՝ մարդկանց ավտոբուսներ խցկելը և հանրահավաքի բերելը վարչական ռեսուրսի չարաշահում չէ, դրանից առաջ էլ ասում էին երկու կաթողիկոսները, հոգևոր դասը Եկեղեցին չեն, ԵՊՀ-ն, ԳԱԱ-ն, մյուս կրթական հաստատությունները կրթության ու գիտության ոլորտը չեն, կուսակցությունները քաղաքական դաշտը չեն, մտավորականները... մտավորականները չեն, ժողովուրդն էլ ժողովուրդը չէ։ Ավելի պարզ՝ մածունը սպիտակ չէ, երկիրը կլոր չէ։

Գուցե միամիտ հնչի, բայց էլ ո՞վ պետք է պահանջի Նիկոլի հրաժարականը, որ Նիկոլը կամ որևէ «ուսապարկ» ասի՝ այո՛, այդ մարդն իրավացի է, ու նա հենց ինքն է, որ կա։ Գուցե խելագարության նման է, բայց Նիկոլի հրաժարականը իրողություն կդառնա, երբ դա պահանջի մարտի 1-ին Հրապարակ եկած կինը, որը պնդում էր, որ, այո՛, Շուշին ու Արցախը Ադրբեջանինն են, ուղղակի Վազգենն իր տղաների հետ գրավել էր, կամ մյուսը, որ ասում էր, թե Նիկոլին Աստված է ուղարկել, որ փրկի մեզ, կամ մյուս տղամարդը, որն ասում էր, թե ավելի լավ է պատերազմ լինի, մերումանուկ, հղի, չբեր, բոլորը կոտորվեն, քան գան նախկին իշխանությունները։ Տիկնայք և պարոնայք հայրենակիցնե՛ր, այո՛, Նիկոլն ու «նիկոլները» այս մարդկանց են համարում իրական, նրանց կարծիքն է դոմինանտ, երբ ասում են, որ իշխանությունները վայելում են հանրության աջակցությունը։ Այո՛, պետք է նման դեպքերում մի կողմ դնել բարեվարքության բոլոր կանոններն ու շիտակ, բաց ասել, որ նման մտածելակերպով մարդիկ Նիկոլի ռենտգենային հետազոտության պատասխանն են։

Այսինքն, կրկնում են այն, ինչ ասում է իրենց «փրկիչը»։ Չգիտեմ, միգուցե վախենալու առաջարկ եմ անում, բայց եթե, ըստ Փաշինյանի կողմնակիցների, Արցախը Ադրբեջան է, միգուցե տրամաբանական կլինի այս մարդկանց հարցնենք՝ իսկ Հայաստանը Հայաստա՞ն է... ու առհավետ փակենք պատմության այս ամոթալի էջը։ Այս կոնտեքստում մի նուրբ հարց կա։ Ես վստահ եմ` Նիկոլ Փաշինյանը անգիր, բառ առ բառ գիտի, թե իր համախոհները ինչ կարծիք ունեն Արցախի, արցախցիների մասին, հետևաբար ամեն մի անհեթեթության համար լայվեր անող, հանրահավաքներ կազմակերպող երկրի ղեկավարի մտքով երբևէ չի անցե՞լ իր աջակիցներին հորդորել, բացատրել, խնդրել, որ չի կարելի Արցախը համարել ադրբեջանական, որ առնվազն անբարոյականություն է արցախցիներին պիտակավորելը։ Իհարկե, չի անցել, որովհետև «դըմփ-դըմփ-հու»-երն ու աֆրիկական վուվուզելային միտինգները այսուհետ նաև նպատակ ունեն մոռացնելու պատերազմը և պարտության աղետալի հետևանքները՝ կարծես ոչինչ էլ չի եղել։

«Կեցցեն մեր զոհերը» հակամարդկային ֆրազից հետո ես բոլորովին չեմ զարմանում, որ Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չարձագանքեց Ալիևի հայտարարությանը, թե այլևս գերիներ չկան Ադրբեջանում։ Երիցս ճիշտ են այն մարդիկ, ովքեր ասում են, որ Նիկոլ Փաշինյանն արդեն գրավել է քաղաքական անպատասխանատվության և անբարոյականության հնարավոր բոլոր օլիմպոսները՝ միտինգում լացելու և հազարավոր զոհված տղերքի գերեզմաններին թմբուկ զարկելու և վուվուզել փչելու գունավոր և իրեն յուրահատուկ քաղաքական տեխնոլոգիաների հերթական գործածությամբ:

Անի Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира