Երկար գանգուրներ. հայ հայտնիներ, որոնք նախընտրել են 2021-ի թրենդը
ЛАЙФՆկատած կլինեք, որ Երեւանի փողոցներում կամ ձեր ընկերական շրջապատում ամեն օր ավելանում են գանգրահեր աղջիկները: Մի զարմացեք՝ դրան կա պարզ բացատրություն՝ աֆրո ոճի գանգուրները 2021-ի տարածված թրենդներից են:
Այո, վերջ այն ժամանակներին, երբ բնական գանգրահերները տանջալից ժամեր էին անցկացնում վարսահարդարիկչի հետ «պայքարելով»: 2021-ի սանրվածքների թրենդներում գերակշռում են բնական ոճերը: Մասնագետները սա համարում են կորոնավիրուսի հետեւանք: Դե, բնականն է՝ տանը նստելով շատերս, մեղմ ասած, ծուլացել ենք ամեն օր հարթեցնել մեր մազերը, արդյունքում՝ սկսել ենք սիրել այն, ինչը բնական է:
Բնական գանգուրների թրենդը նորաձեւության մեջ այնքան համընդհանուր բնույթ է կրել, որ աղջիկները շտապում են դառնալ գանգրահեր: Այս սանրվածքը թարմ է, փարթամ եւ աչքի ընկնող, եւ այն գրավել է նաեւ հայկական շոու-բիզնեսից շատերին, որոնք փորձարկել են այն: Ներկայացնում ենք հայտնի հայուհիներից մի քանիսին՝ աֆրո գանգուրներով:
Անյա Սահակյան
Դիանա Մխիթարյան
Էրմինա Զախարովա
Հասմիկ Խոջյան
Անատի Սաքանյան