Լուվր է վերադարձվել Վերածննդի դարաշրջանին պատկանող զրահը, որը գողացել էին տասնամյակներ առաջ
КУЛЬТУРАՓարիզի գլխավոր թանգարան՝ Լուվր է վերադարձվել մի քանի տասնամյակներ առաջ գողացված իտալական զրահը, որը պատկանում է Վերածննդի դարաշրջանին:
Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքս» գործակալությունը, հարուստ զարդարանքով զենքուզրահի իսկությունը հաստատվել է փորձագետի կողմից: Փորձագետին խնդրել էին գնահատել Բորդոյում բնակվող ընտանիքներից մեկին պատկանող զրահը: Ոստիկանությունը ներկայում պարզում է, թե ինչպես է ընտանիքը ժառանգել այդ իրերը:
Զրահը գողացվել էր 1983 թվականին: Գողության հանգամանքները մինչ օրս չեն պարզվել: Սաղավարտն ու վահանը պատրաստվել է 16-րդ դարում Միլանում: Այն 1922 թվականին թանգարանին է նվիրել Ռոտշիլդների ընտանիքը:
1
Станьте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением
2
Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»
3
«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июле
4
Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян
5
День благодарности клиентам в Ванадзоре: IDBank



