Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Պետականության կործանում՝ ժողովրդի անվան տակ. առաջնորդվում են մարտնչող տգիտությամբ ու լկտիությամբ». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Իշխող ուժի ներկայացուցիչները որոշակի դադարից հետո ոչ միայն սկսել են չլռել, չթաքնվել հասարակությունից, այլև ակտիվ հարցազրույցներ տալուն զուգահեռ աչքի են ընկնում ընդգծված ագրեսիվ վարքագծով: Լինի քաղաքացի, լրագրող, թե, օրինակ՝ դատական համակարգի ներկայացուցիչ, նրանց հետ շփումներում դոմինանտը ագրեսիան ու մուննաթն են: Քաղաքագետ Գագիկ Համբարյանը երկու հանգամանքով է բացատրում իշխող ուժի ներկայացուցիչների նման պահվածքը:

«Կա՛մ իրենք իսկապես կտրված են իրականությունից ու սեփական առաջնորդից շատ վստահ հանդես գալու, հակառակորդներին բավականին ագրեսիվ ու ցինիկ դրսևորումներով լռեցնելու հրահանգ են ստացել, կա՛մ էլ առաջնորդվում են մարտնչող լկտիությամբ, ինչն ավելի հավանական է: Միգուցե մտածում են, թե նոյեմբերի 9-ից բավական ժամանակ է անցել, և հանրությունը մոռացել է գործող իշխանությունների՝ ՀՀ-ի դեմ հանցագործությունները:

Երևի հենց այդ հանգամանքն էլ հաշվի առնելով՝ այդպես ցինիկ են պահում իրենց, բայց իրականում շատ դժվար իրավիճակում են և այսպիսի ագրեսիվ պահվածքով փորձում են ինքնահաստատվել, ցույց տալ, որ որևիցե խնդիր չունեն: Այլ կերպ հնարավոր չէ բացատրել այս ուժի պահվածքը, որը հնարավոր չէ դիտարկել որևէ բարոյական հարթության և տրամաբանության մեջ: Մեծ հաշվով՝ մարտնչող տգիտությամբ են առաջնորդվում: Տանուլ են տվել պատերազմը, խայտառակ վիճակում են գցել երկիրն ու համայն հայությանը: Եվ հիմա փնտրտուքների մեջ են՝ ում վզին փաթաթել պարտությունը, որպեսզի քավության նոխազների միջոցով ինքնամաքրվեն»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

«Իշխանության թիվ մեկ հույսը ներքին թուրքերն են. ինձ համար անընդունելի է նիկոլականների այն թեզը, որ ոչ միայն Շուշին, այլև Արցախը մերը չէ: Ու սա նիկոլականների մոտ մասսայական բնույթ է կրում. սա վերջում կործանման է բերելու:Եվ եթե որևիցե մեկը մտածում է, որ անընդհատ ինչ-որ մեկը մեր անկախությունը մեզ սկուտեղի վրա պետք է մատուցի կամ անընդհատ պաշտպանի, չարաչար սխալվում է: Իսկ ամենացավալին այն է, որ պետականության կործանումը տեղի է ունենում ժողովրդի անվան տակ: Նիկոլ Փաշինյանը և իր իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, թե ընդունում են, որ սխալներ են արել, բայց, միևնույն ժամանակ, ասում են, որ ժողովրդի ընտրած իշխանությունն են:

Սա լկտիության գագաթնակետն է, և զավեշտն այն է, որ այդ սխալները մեզ համար ճակատագրական են: Ժողովրդի կողմից ըտրված իշխանության դիլետանտ ներկայացուցչի գործունեության արդյունքում մենք ավելի քան 12 հազար քառակուսի կիլոմետր տարածք ենք կորցրել: Մեկ տարվա կտրվածքով կորոնավիրուսի ու պատերազմի հետևանքով ավելի քան 10 հազար զոհ ունենք, կա հաշմանդամություն ձեռք բերած սերունդ, կործանված Արցախ, կործանված տնտեսություն:

Եվ այս իշխանությունն այս ամենը փորձում է ներկայացնել որպես «սխալներ»: Ընդունելով, որ իրենց սխալներն ուղղակիորեն կործանարար են, ինդուլգենցիա են ձեռք բերում՝ ասելով, թե, ըստ էության, ժողովուրդն է ընտրել, ժողովուրդն էլ պատասխանատու է այս ամենի համար: Նիկոլ Փաշինյանը մտածում է, թե երբ պատերազմը տանուլ է տալիս, երբ տնտեսությունը կործանում է ու զազրախոսությամբ, դեմագոգիայով և իրականությունը կեղծելով է զբաղվում, շատերս դա չենք հասկանում: Ու մտածում է, թե նույն կարգավիճակում է, ինչ 2018 թ. դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ էր: Մտածում է նաև, թե պատերազմի արդյունքներն արդեն փաթաթել է նախկինների վզին, և ընտրողներն իրեն հավատում են ու վերջ: Մեծ հաշվով, մանիպուլ յացիաների, կեղծիքների միջոցով Նիկոլ Փաշինյանը փորձում է իշխանությունը պահել»,- ասաց նա՝ շեշտելով, որ ամեն ինչ ժողովրդի վրա բարդելն ամենահեշտ բանն է:

«Հիմա, ինչ վերաբերում է ժողովրդին. իշխանության գալուց հետո նա հասարակությանը բացահայտ բաժանեց սևերի և սպիտակների: Այդ պառակտումն այժմ ավելի մեծ մասշտաբների է հասել: Ժողովրդին բաժանելը նրա տարբեր հատվածներին իրար դեմ հանելու նպատակն ուներ: Եթե նախկինում կար ընդդիմություն և իշխանություն, հիմա կա իրար բացահայտ թշնամանքով վերաբերվող երկու բևեռ»,-նկատեց նա:

Գագիկ Համբարյանի խոսքով, ակնհայտ էր, թե որն է Նիկոլ Փաշինյանի ժողովուրդը: Հաշվի առնելով իշխանության հանրահավաքներին հավաքվածների քանակը՝ նա շեշտեց. «Ի՞նչ է նշանակում ժողովրդի անվան տակ կողմնակիցների հետ ինչ-որ կոնսուլտացիաներ անել Հանրապետության հրապարակում, մենք որերո՞րդ դարում ենք ապրում:

Այսպիսի բան եղել է միայն Հին Հունաստանում՝ Քրիստոսի ծնունդից առաջ՝ Պերիկլեսի օրոք, բայց ոչ այս մակարդակով, որն ընդհանրապես շրիշակից ցածր է: Իմ՝ ՀՀ քաղաքացուս հայրենիքի ապագան պետք է որոշի ինչ-որ սանձարձա՞կ, որն, օրինակ՝ լրագրողին կարող է ասել՝ «Շուշին էլ մերը չէր, Արցախն էլ»: Կամ էլ՝ ինչ-որ անհայտ ծագման մի թերո՞ւս, որը կարող է ասել՝ «ավելի լավ է պատերազմ լինի, բոլորը կոտորվեն, քան նախկինները հետ գան»:

Այդ մասսայի հե՞տ է Նիկոլ Փաշինյանը երկրի ապագան որոշում: Այո, ես ուրախ եմ, որ, ըստ Նիկոլ Փաշինյանի, էլիտայի մեջ եմ մտնում, որովհետև ինձ համար իր երկրպագուներն աղետ են, ու այդ աղետը Հայաստանը կործանման է տանում»: Անդրադառնալով արտահերթ ընտրություններ անցկացնելու ցանկությանը, որը կրկին օրակարգում է, Գագիկ Համբարյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ջանում է, որ հենց ինքն արտահերթ ընտրություններ անցկացնի:

«Հաշվի առնենք իր վերջին՝ «մարտիմեկյան» խայտառակ շոու-հանրահավաքը, թե ինչպես էր այն կազմակերպել: Ադմինիստրատիվ ռեսուրսի այսպիսի օգտագործում մինչև հիմա ես չէի տեսել: Ես խիստ քննադատել եմ նախկին իշխանություններին նաև վարչական ռեսուրսի կիրառման համար, բայց այն, ինչ տեսա այս անգամ, նման բան նրանք իրենց թույլ չէին տալիս: Նման էժանագին մեթոդով իր միտինգին գլխաքանակ ապահովող Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է երաշխավորել, որ ինքն արդար ընտրություններ է կազմակերպելու, որ ընտրությունները չի կեղծելու: Ինքն ընտրությունները կեղծելու է, այն էլ՝ ավելի էժանագին մեթոդներով՝ արհամարհելով հանրության կարծիքը: Փաշինյանը չի կարող արդյունքների արդար երաշխավոր լինել: Նա պետք է հրաժարական տա, պետք է ձևավորվի նոր կառավարություն, և այդ կառավարությունը պետք է ընտրություններ կազմակերպի:

Ընդ որում, ընտրությունները պետք է կազմակերպվեն ոչ թե այս պայմաններում, այս քաղաքական թոհ ու բոհի մեջ, այլ այն ժամանակ, երբ իրավիճակը երկրում մի փոքր կարգավորվի՝ առնվազն մեկ տարի հետո: Ն. Փաշինյանը լավ գիտի, որ իր վարկանիշը լավագույն դեպքում 20-25 տոկոս է, բայց հույս ունի, որ կկարողանա կեղծել ընտրություններն այնպես, ինչպես իր ադմինիստրատիվ ռեսուրսն օգտագործելով՝ ուղղակիորեն մարդկանց մարտի 1-ին բերման էր ենթարկում Հանրապետության հրապարակ»,-նշեց նա: Գագիկ Համբարյանի խոսքով, մենք այլ խնդիր ևս ունենք: «Եթե Նիկոլ Փաշինյանին իր մանիպուլ յացիաների, մանկամիտ կեղծիքների, ցինիկության, իր շրջապատի լկտի պահվածքի շնորհիվ հաջողվում է ինչ-որ մասսայի խաբել, որ ոչինչ չի եղել, ապա միջազգային ասպարեզում, արտաքին քաղաքականության մեջ նա ուղղակիորեն անտեսված ֆիգուր է:

Մի հասարակ օրինակ բերեմ. ենթադրենք՝ երկու անձանց միջև տեղի ունեցած ծեծկռտուքի արդյունքում մեկն ուղղակիորեն նսեմացվում ու նվաստացվում է մյուսի կողմից: Հիմա՝ հարց. ծեծվածը, նվաստացածը կարո՞ղ է հավասարը հավասարին բանակցել կամ խոսել իրեն ծեծողի ու նվաստացնողների հետ: Նույնը նաև միջազգային հարաբերություններում է, թեպետ այստեղ կանոններն ավելի դաժան են, որովհետև պարտություն կրածի ու նվաստացվածի նկատմամբ միավորներ են ձեռք բերում այլ ուժեր: Վերջին ասուլիսի ժամանակ Ադրբեջանի բռնապետը բացահայտ հայտարարեց, որ ՀՀ-ն բանակ չպետք է ունենա, և իր լաչառությամբ հայտնի՝ վարչապետի աթոռում զմռսվածը չի արձագանքում այդ հայտարարությանը:

Երեկ նույն բռնապետը կոչ էր անում տարբեր երկրների միանալ Ադրբեջան-Նախիջևան- Թուրքիա տրանսպորտային կապի օգտագործմանը ու նշում, որ այդ կապն անցնում է «ադրբեջանական պատմական Զանգեզուրի» տարածքով: Զրո արձագանք կապիտուլ յանտից: Իշխանությունը պահելու համար Նիկոլ Փաշինյանն ամեն գնով նվաստացնում է նաև ՀՀ-ին, և խնդիրն արտաքին քաղաքականության մեջ է: Որքան Փաշինյանն ուզում է իշխանությունը պահպանել, այդ հանգամանքը բումերանգի էֆեկտով յուրաքանչյուր անցնող վայրկյան վնասում է ՀՀ արտաքին քաղաքականությանն ու շահերին»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%